Մանթաշյանց գործարարների միությունը բացել է իր 12-րդ մասնաճյուղը Չինաստանի՝ Շենժեն քաղաքում։ Բացման պաշտոնական արարողությանը ներկա էին տասնյակ գործարարներ և պետական կառույցների ներկայացուցիչներ ինչպես Հայաստանից, այնպես էլ Չինաստանից։ Հանդիպմանը ներկա էին՝ ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, ՉԺՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Մանասարյանը, ՉԺՀ-ում ՀՀ առևտրական կցորդ՝ Կորյուն Ղազարյանը։ Նախարար Վահան Քերոբյանը պաշտոնական բացման ընթացքում կարևորեց Մանթաշյանց գործարարների միության դերը Հայաստան-Չինաստան գործարար կապի ամրապնդման հարցում։ Շենժենում ունենալով հզոր հայ գործարար ներուժ Մանթաշյանցը նպաստելու է նաև տեղի հայ համայնքի աշխուժացմանը և ձևավորելու է նոր գործարար կապեր աշխարհի 12 քաղաքներում։ Չինաստանում Մանթաշյանցի մասնաճյուղը ըստ Մանթաշյանց ԳՄ համահիմնադիր, նախագահ Վահրամ Միրաքյանի կարևորվեց հատկապես նրանով, որ Չինաստանը Հայաստանի շրջանառությամբ երրորդ առևտրաարդյունաբերական գործընկերն է, ուստի Շենժենում բացված մասնաճյուղը վստահաբար կխթանի Հայաստանում բիզնեսի զարգացմանն ու շրջանառության ավելացմանը։ «Մանթաշյանց Շենժեն» մասնաճյուղի բացումը առանձնանալու է ևս մեկ նորությամբ․ «Շենժենում մենք առաջին անգամ բացեցինք Մանթաշյանց Investor member, որը հնարավորություն է տալու օտարազգիներին ևս դառնալ ակումբի անդամ, աշխատել և ներդրումներ անել հայկական շուկայում»- ավելացրեց Վահրամ Միրաքյանը։ Շենժենում հայկական ակումբի բացումը կնպաստի նոր գործարար կապերի հաստատմանը և Հայաստան-Չինաստան ակտիվ բիզնես գործընկրության կայացմանը։
13:59
13:47
13:34
13:22
13:20
13:09
12:55
12:43
12:26
12:12
11:58
11:43
11:27
11:13
10:54
10:42
10:25
10:12
09:57
09:45
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:57
09:45
09:34
09:26
09:15
09:02
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02