Պաշտպանության բանակն, ըստ էության, պատվո մարտ վարեց։ Անկախ այն հանգամանքից, որ տեղի ունեցավ մեծ ողբերգություն, այնուամենայնիվ, ՊԲ-ն ցույց տվեց, որ ձևավորման օրվանից, գաղափարական և մարտական տեսանկյունից եղել և մնում է հայկական զինված ուժերի ամենամարտունակ, ամենամարտական ստորաբաժանումը։ Ի դեպ, ազգային իշխանության պայմաններում ՀՀ-ն ամեն ինչ կաներ, որ ՊԲ-ն տեղ գտներ ՀՀ զինված ուժերի կազմում, «Հարցեր կան» հաղորդմանն ասել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
«Իննամսյա բլոկադայի, մատակարարումների բացակայության պայմաններում ՊԲ-ն կատաղի մարտ է վարել թուրք-ադրբեջանական գրոհային խմբերի դեմ։ Ադրբեջանի գրոհային ուժերը՝ ՊԲ տարբեր մարտական դիրքերի ուղղությամբ կենտրոնացած, 9-10 անգամ գերազանցել են ՊԲ անձնակազմին։ Ադրբեջանը հարձակումն իրականացնում էր հատուկ նշանակության ստորաբաժանումների ուժերով՝ բանակի, սահմանապահ զորքերի, ազգային անվտանգության, ներքին գործերի, արտակարգ իրավիճակների, ռազմածովային հատուկ նշանակության ստորաբաժանումների, բանակային կորպուսների, կենտրոնական շտաբի ենթակայության տակ գտնվող տարբեր զորամաս-ստորաբաժանումների մասնակցությամբ։ Տարբեր ուղղություններով մեր սովորական մարտիկների առջև կանգնած էին 60-70 հոգանոց հատուկ նշանակության խմբեր։ Գրոհային խմբերի գործողություններին նախորդել էին հրթիռային-հրետանային և ավիացիոն հարվածներ, պատահական չէ, որ կային մարտական դիրքեր, որտեղ Արցախի, հայ ժողովրդի պաշտպանությունն իրականացնող անձնակազմը ամբողջ կազմով զոհվել էր։ Չնայած սրան՝ տարբեր աղբյուրներով ադրբեջանական կողմը 1200-1300 կորուստ է ունեցել, ինչը մեկօրյա գործողությունների դեպքում ահռելի է. նաև այդ հանգամանքը Ադրբեջանին զսպեց ՀՀ ուղղությամբ ագրեսիայի դիմել. որոշ ժամանակ է պետք վերականգնվելու համար»։
13:59
13:47
13:34
13:22
13:20
13:09
12:55
12:43
12:26
12:12
11:58
11:43
11:27
11:13
10:54
10:42
10:25
10:12
09:57
09:45
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:57
09:45
09:34
09:26
09:15
09:02
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02