«Փաստ» օրաթերթը գրում է.
«Ինչպես հայտնի է, նախօրեին դատարանը ևս երկու ամսով երկարաձգեց Լևոն Քոչարյանի կալանքի ժամկետը: Սակայն, մեր տեղեկություններով, իշխանությունների համար ցանկալի նման որոշման հասնելն այնքան էլ դյուրին չի եղել: Բանն այն է, որ այս գործից հրաժարվել են բազմաթիվ քննիչներ ու դատախազներ՝ վստահ, որ այն ամբողջությամբ «ջուր» է, իսկ խափանման միջոցը կալանքն ընտրելը բացարձակապես հիմնավորված չէ: Այդուամենայնիվ, իշխանություններին հաջողվել է գտնել մի քանիսին, որոնք համաձայնել են հասնել իշխանահաճո ընթացքի: Մասնավորաբար, խոսքը քննիչներ Արման Գրիգորյանի և Հակոբ Շահբանդարյանի մասին է, որոնցից վերջինն, օրինակ՝ արդեն հայտնի է հանրությանը՝ որպես զոհվածի ծնողին առանց որևէ դժվարության կալանքի միջնորդություն ներկայացրած անձ (Աշոտ Փաշինյանի գործով), այն դեպքում, երբ բազմաթիվ քննիչներ ուղղակի հրաժարվել են այդ գործին նույնիսկ մոտենալ: Դատախազը հանրությանն ու անգամ համակարգում անհայտ անձնավորություն է՝ Արթուր Դանիել յան, որին վերջին շրջանում առավել շատ են «ուղարկում» այն գործերով, որոնց ուրիշ դատախազները չեն ցանկանում առնչվել: Ինչ վերաբերում է դատավորին, ապա խոսքը Մասիս Մելքոնյանի մասին է, որը ոչ վաղ անցյալում եղել է Արամ Զ. Սարգսյանի «Հանրապետություն» կուսակցության անդամ: Նա նիստի ժամանակ «համբերատար» լսել է բոլոր հիմնավորումները, որ Լևոն Քոչարյանը չէր կարող հարվածած լինել, այդ ամենն ընդունել է, ի հակառակ դատախազի ու քննիչի, որոնք որևէ հիմնավորում չեն ունեցել, բայց վերջում որոշել է կալանքը երկարաձգել: Մի խոսքով, ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանը նույնիսկ այս ոլորտում է հաջողում փոքրամասնության միջոցով իր քաղաքական նպատակներին հասնել: Ընդ որում, խոսքը վերաբերում է նաև ոստիկանությանը, որտեղ ևս մեծ մասը հակված չէ դառնալ մեկ անձի քաղաքական շահերի կամակատար, ուստի Փաշինյանը հույսը դրել է փոքրաթիվ բերետավորների վրա, այդ թվում՝ պարգևավճարների միջոցով»: Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
16:45
16:16
15:45
15:29
14:44
14:18
13:28
13:09
12:49
12:32
12:13
12:10
11:38
11:23
11:02
10:45
10:32
10:16
09:52
09:42
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:52
09:42
09:35
09:16
09:02
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15
09:02
09:56
09:43
09:35
09:02
09:44
09:16
09:02
09:52
09:45
09:33
09:16
09:03
09:55
09:46
09:34
09:17
09:03
09:55
09:44
09:32
09:15
09:02
09:52
09:44
09:33
09:14