Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը զայրացրել է սեփական արտաքին քաղաքական թիմին ԵՄ-ում՝ Իսրայելի եւ ՀԱՄԱՍ-ի միջեւ պատերազմի առիթով իր հրապարակային ելույթներում չհիշատակելով միության կողմից պաղեստինյան պետականության աջակցության մասին, գրել է Politico-ն։ Նրա վրա ավելի մեծ ճնշում է գործադրում ԵՄ մոտ 800 աշխատակից, որոնք արտասովոր քայլ են ձեռնարկել. նամակ են գրել՝ բողոքելով, որ Լյայենը չարդարացված կանխակալություն է ցուցաբերում Իսրայելի հանդեպ այս հակամարտությունում, նշել է ԶԼՄ-ն։ Հինգշաբթի Հուդզոնի ինստիտուտում ելույթի ժամանակ նա նախապատվությունը տվել է Իսրայելի ինքնապաշտպանության իրավունքին եւ չի հիշատակել «երկու պետությունների» որոշման մասին, որը եվրոպական երկրների դիրքորոշման հիմնական մասն է։ ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը, մեկնաբանելով նրա ելույթը, նրան մեղադրել է այն բանում, որ հնչեցրել է իր սեփական մոտեցումները եւ ներկայացրել չհավասարակշռված մոտեցում ԵՄ դիրքորոշման մասին Մերձավոր Արեւելքի ճգնաժամի հարցում։ «Արտաքին քաղաքականությունը որոշվում է անդամ պետությունների, Խորհրդի կողմից։ Մնացածը նրա անձնական կարծիքն է, (դրանք) կարող են շատ լեգիտիմ լինել, բայց չեն արտացոլում Եվրամիության դիրքորոշումը,- ասել է նա։- ԵՄ դիրքորոշումը Մերձավոր Արեւելքում խաղաղ գործընթացի վերականգնումն է՝ որպես միակ հնարավոր լուծում»։
Լյայենի իսրայելամետ դիրքորոշումը արդեն բախվել է պատասխան ուժեղ քամու այդ երկիր անցած շաբաթ կատարած ուղեւորությունից հետո, երբ նա ենթարկվեց խիստ քննադատության օրենսդիրների կողմից այն պատճառով, որ Իսրայելին միջազգային իրավունքը հարգելու կոչ չարեց Գազայի ռմբակոծումների դեմ էմբարգո մտցնելիս, որտեղից կատարվել էր ՀԱՄԱՍ-ի հարձակումը, ընդգծել է Politico-ն։ Լյայենի հարաբերությունները ԵՄ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Ժոզեպ Բորելի հետ առանց այդ էլ բարդ էին, իսկ այս ճգնաժամը էլ ավելի խորացրեց անդունդը, քանի որ Բորելը շտապեց կասկածել Իսրայելի մտցրած սահմանափակումների օրինականությանը Գազայի բնակիչների դեմ։ Եվրահանձնաժողովի աշխատակիցների մի խումբ բաց նամակով դժգոհություն է հայտնել ֆոն դեր Լյայենից։ Politico-ի ստացած սեւագրի համաձայն՝ նամակի տեքստը ստորագրել է 798 աշխատակից, որոնք աշխատում են Բրյուսելում եւ ԵՄ դեսպանություններում ամբողջ աշխարհում։ «Մենք անհանգստացած ենք հանձնաժողովի անվերապահ աջակցությամբ, որը դուք ցուցաբերում եք կողմերից մեկին։ Այդ աջակցությունը արտահայտվում է չվերահսկվող կերպով, օրինակ՝ Եվրամիության շենքերը լուսավորվում են իսրայելական դրոշի գույներով»,- գրել են նրանք։ Ներքին գրությունում, որն ուղարկվել է հանձնաժողովի բոլոր աշխատակիցներին եւ հայտնվել պարբերականի տրամադրության տակ, նշվել է, որ կիրակի ժամը 12.00-18.00-ին սպասվում է, որ մոտ 10 000 ցուցարարներ ի պաշտպանություն պաղեստինցիների կհավաքվեն Շումանի օակաձեւ հանգույցում, որտեղ գտնվում են ԵՄ շենքերը։ «Ոստիկանությունը չի բացառում ագրեսիվ տրամադրված ցուցարարների ներկայությունը»,- նշվել է գրության մեջ։
18:45
18:23
18:04
17:43
17:29
17:13
16:57
16:43
16:24
16:12
15:59
15:45
15:23
15:08
14:53
14:39
14:23
14:09
13:52
13:35
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02
09:57
09:45
09:35
09:23
09:15
09:02