ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո Երևանում՝ նոյեմբերի 2-3-ը անցկացվելու է միջազգային համաժողով՝ նվիրված Հայ կինոյի 100-ամյա հոբելյանին։ Այս մասին հայտնում են Հայաստանի Ազգային կինոկենտրոնից։ Հոբելյանական ծրագրերը՝ Հայ կինոյի 100-ամյակի շրջանակում, շարունակում են նորովի բացահայտել և վերագնահատել հարյուրամյա հայկական կինոժառանգությունը, կինոյի պատմության փուլերն ու դրանց կարևորությունը համաշխարհային կինոյի ներկապնակում։ Կարևոր այս կինոմիջոցառումն իրականացնում է Հայաստանի ազգային կինոկենտրոնը` ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ։ Համաժողովին իրենց մասնակցությունն են ունենալու աշխարհի տարբեր երկրների՝ Եվրոպայի և Ասիայի, ոլորտի առաջատար մասնագետներ։ Համաժողովի նպատակն է մեկտեղել արտերկրի և հայրենական կինոոլորտի ներկայացուցիչներին, կինոյի պատմաբաններին, կինոգետներին և ոլորտն ուսումնասիրող մասնագետներին՝ քննարկելու կինոյի զարգացման, պահպանման ու տարածման նորագույն ուղիները նոր դարշրջանում և ժամանակակից կինոյի զարգացման և տարածման, համարտադրության խնդիրները»,- նշում են Ազգային կինոկենտրոնից։
18:58
17:47
17:26
17:03
15:32
15:21
15:03
14:45
14:18
13:46
13:37
13:24
13:03
12:45
12:22
11:42
11:25
11:14
11:14
10:47
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55