Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր այցելել է «Մերիդիան» ցուցահանդեսային կենտրոնում անցկացվող «ՋՈՒՆՎԵՔՍ Երևան շոու-2016» ոսկերչական իրերի և ժամացույցների 6-րդ միջազգային ցուցահանդես, տեղեկացնում է Կառավարության մամուլի ծառայությունը:
Ցուցահանդեսային կենտրոնը տեղակայված է ոսկերչական ազատ տնտեսական գոտու տարածքում, որտեղ գործունեություն ծավալող տնտեսվարողներն օգտվում են հարկային և մաքսային արտոնություններից: Այս տարի ցուցահանդեսին մասնակցում է շուրջ 80 ընկերություն 14 երկրից:
Հայրենական և արտասահմանյան ընկերությունների տաղավարներով շրջայցի ընթացքում կառավարության ղեկավարը ծանոթացել է ցուցահանդեսին ներկայացված ոսկերչական իրերին, հետաքրքրվել ընկերությունների գործունեությամբ, արտադրանքի սպառման ու արտահանման ծավալներով, զարգացման ծրագրերով։
Ողջունելով թե´ տեղական, թե´ օտարերկրյա ընկերությունների մասնակցությունը ցուցահանդեսին՝ վարչապետը միաժամանակ կարևորել է գործնական բիզնես ծրագրերի նախաձեռնումն ու իրականացումը: Կարեն Կարապետյանը վստահեցրել է, որ կառավարությունը պատրաստ է հնարավորինս օժանդակել Հայաստանում արտադրություն հիմնելու, մասնագետներ պատրաստելու և աշխատատեղեր ստեղծելու, արտադրանքի ծավալն ավելացնելու, շուկան ընդլայնելու և դրանով իսկ ոլորտի հետագա զարգացումը խթանելու գործում:
«Եթե դուք այստեղ հարկային արտոնություններ ունեք, եթե ձեզ ավելի ձեռնտու է այստեղ բիզնեսով զբաղվելը, ի՞նչն է խնդիրը: Եկեք, Հայաստանում արտադրություն հիմնեք. և´ մարդկանց կսովորեցնեք, և´ դուք կշահեք, և´ եկամուտ կունենաք», - նշել է վարչապետը և հանձնարարել ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանին՝ ակտիվ համագործակցել ոսկերչական ընկերությունների հետ:
Վարչապետը ծանոթացել է նաև Վաղարշապատի Մաքսիմ Գորկու անվան թիվ 5 ավագ դպրոցի արհեստագործական հոսքի սաների պատրաստած աշխատանքներին: Նշվել է, որ հոսքը գործում է այդ աշխատանքների վաճառքից ստացվող հասույթի հաշվին: Ողջունելով աշակերտների կատարած աշխատանքը և տեղեկանալով, որ հոսքի հետագա գործունեության համար հաստոցի կարիք կա՝ Կարեն Կարապետյանը խոստացել է նվիրել այն դպրոցին:


16:29
16:12
15:57
15:38
15:21
15:03
12:45
12:35
12:16
10:25
10:06
09:44
09:18
09:02
00:00
00:00
12:10
12:03
11:49
11:05
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47