Հայաստանի Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում կազմված փաստաթղթեր են ստացվել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Վանաձոր քաղաքի Տարոնի բաժնի կողմից հոկտեմբերի 20-ին Վանաձորում տեղի ունեցած տղամարդու մահվան փաստով, հաղորդում է Shamshyan.com-ը:
Ժամը 13:30-ի սահմաններում «Վանաձոր» բժշկական կենտրոնից ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Լոռու մարզային վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Վանաձոր քաղաքի «Տարոն 4» թաղամասի Բելառուսների 14 շենքի բակ, որտեղ հայտնաբերել են տղամարդու դի:
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Տավուշի մարզի բնակիչ 87-ամյա Խանո Ա.-ն է, ով հանկարծամահ է եղել հարազատների ներկայությամբ: