«Հյուսիս-հարավ» ճանապարհը հասնում է հարավ, այս մասին «Հյուսիս-hարավ» միջանցքի ներդրումային ծրագրի փաստաթղթի ստորագրման արարողության ժամանակ հայտարարեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։
«Այսօր սկիզբ կդնենք «Հյուսիս-հարավ» ճանապարհի հարավային հատվածի շինարարության մեկնարկին։ Բավական բարդ ճանապարհ ու փուլեր անցնելուց հետո, վերջապես, «Հյուսիս-հարավ» ճանապարհը հասնում է նաև հարավ», - ասաց նա։
Սանոսյանի խոսքով՝ չափազանց կարևոր է Իրանի ու Հայաստանի միջև երկկողմ տնտեսական, ենթակառուցվածքային ոլորտներում համագործակցությունը։ «Այս ծրագրի մեկնարկը ոչ միայն լավ առիթ է ֆիքսելու մեր միջև համագործակցության բարձր մակարդակը, այլ նաև կարող է լրացուցիչ խթան հանդիսանալ ճանապարհաշինության, դպրոցաշինության, ջրամբարաշինության և, ընդհանրապես, ենթակառուցվածքային տարբեր ծրագրերում մեր համագործակցության ավելի խորացմանը՝ իրանական ընկերությունների ներգրավման առումով», - նշեց ՏԿԵ նախարարը։ Նշենք, որ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանը և «Աբադ Ռահան Պարս» ինթերնեյշնլ գրուպ և «Թունել Սադ Արիանա» համատեղ ձեռնարկության ներկայացուցիչներ Ալի Մուսավին և Ալեն Յուսեֆյանը ստորագրեցին Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի-Տրանշ 4-ի շրջանակներում Ագարակից-Վարդանիձոր (մոտ 21 կմ) ճանապարհի հիմնանորոգման, Վարդանիձորից մինչև թունելի ելք (մոտ 11 կմ) ճանապարհի կառուցման պայմանագիրը։ Կողմերը կարևորեցին պայմանագրի կնքման փաստը, որը նպաստելու է «Հյուսիս-հարավ» ծրագրի կյանքի կոչմանը։ Տրանշ 4-ի՝ Քաջարան-Ագարակ (Իրանի սահման) վերակառուցման գործող ծրագրի շրջանակներում նախատեսվում է վերակառուցել շուրջ 32 կմ ընդհանուր երկարությամբ՝ Ագարակ (ԻԻՀ-ի սահման)-Վարդանիձոր-նախատեսվող Քաջարանի թունելի ելք հատվածը։ Վերակառուցումից հետո նշված ճանապարհահատվածը կհամապատասխանի միջազգային առաջադեմ չափանիշներին ինչպես ճանապարհային անվտանգության, այնպես էլ հարմարավետության և ճանապարհորդության ժամանակի կրճատման առումներով։ Նախատեսված է կառուցել թվով 5 նոր փոխհատում, 6 նոր Էստակադա, 920 մետր ընդհանուր երկարությամբ 2 նոր թունել և 17 նոր կամուրջ։ Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրասիական զարգացման բանկի վարկային և ՀՀ համաֆինանսավորման միջոցների հաշվին։ Շինարարական աշխատանքները նախատեսում են մեկնարկել 2023 թվականի վերջին և ավարտել երեք տարվա ընթացքում։
21:46
21:02
19:35
17:15
15:41
15:36
15:22
15:05
14:53
14:45
14:21
14:02
12:33
12:07
11:33
10:33
10:33
09:26
09:15
09:02
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 |
09:26
09:15
09:02
09:55
09:45
09:34
09:18
09:02
09:27
09:13
09:02
09:56
09:46
09:33
09:14
09:01
09:55
09:38
09:28
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:45
09:34
09:17
09:03
09:45
09:35
09:33
09:16
09:01
09:55
09:47
09:35
09:27
09:16
08:23
09:53
09:45
09:33
09:15
09:02
09:57
09:46
09:33
09:16
09:02
09:45