ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 22-27-ը Միջխորհրդարանական միության 147-րդ վեհաժողովի աշխատանքներին մասնակցելու նպատակով գտնվում է Լուանդայում:
Այս մասին հաղորդում են ԱԺ-ից։ Պատվիրակության կազմում են պատգամավորներ Ծովինար Վարդանյանը եւ Արսեն Թորոսյանը: Այցի շրջանակում Հակոբ Արշակյանը հանդիպել է Միջխորհրդարանական միությունում Ֆրանսիայի պատվիրակության ղեկավար Վերոնիկ Ռիոտոնի գլխավորած պատվիրակությանը: ԱԺ փոխխոսնակը կարեւորել է Ֆրանսիայի աջակցությունն Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությունը դատապարտելու հարցում` այս համատեքստում հիշատակելով Ֆրանսիայի նախաձեռնությամբ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նստաշրջանների գումարումը եւ Ֆրանսիայի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Յաել Բրաուն-Պիվեի, Սենատի նախագահ Ժերար Լարշեի ու Եվրոպայի եւ արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննայի երկու այցերը Հայաստան: Հակոբ Արշակյանը խոսել է Ադրբեջանի հարձակման հետեւանքով էթնիկ զտման ենթարկված հարյուր հազարից ավելի հայերի խնդիրների մասին, շնորհակալություն հայտնել տրամադրված աջակցության համար: «2021 թվականից ի վեր Ադրբեջանը խախտել է Հայաստանի տարածքային ամբողջականությունը եւ ապօրինաբար օկուպացրել շուրջ 150 քառակուսի կմ տարածք»,- նշել է ԱԺ նախագահի տեղակալը: Նա համոզմունք է հայտնել, որ ֆրանսիացի գործընկերները կշարունակեն իրենց ջանքերը Լեռնային Ղարաբաղի ժողովրդին առաջնային մարդասիրական օգնություն ցուցաբերելու, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությանն աջակցելու ուղղությամբ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում, ներառյալ՝ Միջխորհրդարանական միությունը: Ֆրանսիայի պատվիրակության ղեկավար Վերոնիկ Ռիոտոնն իր աջակցությունն է հայտնել Հայաստանին եւ նշել, որ մարտահրավերների հաղթահարման գործում Ֆրանսիան Հայաստանի կողքին է, աջակցում է Հայաստանի տարածքային ամբողջականությանը, անկախությանը եւ ժողովրդավարությանը:
16:46
16:26
16:04
15:42
15:22
15:05
14:45
14:23
14:09
13:44
13:21
13:05
12:45
12:22
12:06
11:45
11:16
10:53
10:33
09:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55