Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնը տարածաշրջանում փոխելու է կյանքի որակը, օգնելու է բնակիչներին ստեղծել սեփական բիզնեսը և աշխատել: Վանաձորում լրագրողների հետ զրուցում նշեց Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը ` հավելելով, որ այն մարզում հնարավորություն կստեղծի ներգաղթի, շատ տեխնոլոգիական մասնագետներ կգան աշխատելու:
Նա մանրամասնեց, որ կենտրոնի գործունեության հիմնական ուղղությունները միտված են տեխնիկական և գործարար հմտությունների զարգացմանը, նոր տեխնոլոգիական ընկերությունների ձևավորմանը, արտասահմանյան ներդրումների ներգրավմանը
Հիշեցնենք, այսօր կայացավ Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնի պաշտոնական բացման արարողությունը, որին ներկա էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը, Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը:
Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանն էլ լրագրողների հետ զրուցում նշեց, որ նպատակ է դրված բարձրացնել տեխնոլոգիական կրթության մակարդակը և դա օգտագործել տնտեսության զարգացման գործում:
«Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնի կարևորությունը տարածաշրջանում աշխատատեղերի ստեղծումն է, կադրերի պատրաստումը»,- մանրամասնեց նախարարը:
Լուռու մարզպետ Արթուր Նալբանդյանը լրագրողների հետ զրույցում ևս կարևորեց աշխատեղերի ստեղծումը և տեղեկացրեց, որ առաջիկայում կենտրոնում կստեղծվի 150 ուղղակի աշխատատեղեր։ Բացի այդ, 2 տարվա ընթացքում կբացվի մոտ 1000 անուղղակի աշխատատեղ:
«Համոզված են կենտրոնը շրջադարձային է լինելու Վանաձորի տնտեսության զարգացման մեջ, առաջիկա ամիսներին և տարիներին կտեսնեք զգալի դրական տեղաշարժ»,– ասաց Արթուր Նալբանդյանը։
Նա հիշեցրեց, որ մարզն աչքի է ընկնում հանքարդյունաբերությամբ, բայց այդ ոլորտն էլ առանց ՏՏ–ի 21-րդ դարում դժվար է պատկերացնել: «Սա մի շղթա է լինելու, ՏՏ-ն բոլոր ոլորտներին հետ կարող ենք կապել»:
Մարզպետը նաև կարևորեց այն, որ Լոռին շուտով կունենա նաև Սմարթ և Թումո կենտրոն:


12:28
12:06
11:33
11:08
10:28
10:03
09:26
09:05
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47