Ռազմական գործողությունների սրացումից մեկ ամիս անց, իրենց բնակավայրը բռնի լքած և Հայաստանում ապաստանած 21 000 փախստական երեխաների երկու երրորդն ընդգրկվել է դպրոցական համակարգում: ՅՈՒՆԻՍԵՖ-ն այսօր նշել է, որ ջանքերն այժմ պետք է կենտրոնացնել դեռևս դպրոց չհաճախող երեխաների համար կրթությունը հասանելի դարձնելու վրա: Հայաստանում ապաստանած երեխաները վերջին տարիներին որակյալ կրթություն ստանալու շարունակական հնարավորություն չեն ունեցել, ինչը էլ ավելի է կարևորում ներառական կրթական համակարգի ուղղությամբ աշխատանքները, որպեսզի բաց թողնված դասերը լրացնելու և անհատական կրթական կարիքները բավարարելու ուղղությամբ աջակցություն տրամադրվի: «Դպրոցներն ավելին են, քան պարզապես ուսումնառության վայր, հատկապես տեղահանության և անորոշության պայմաններում: Կրթությունը շարունակելու հնարավորություն ունենալը փախստական երեխաներին որոշակիության զգացում և աջակցություն է տրամադրում, ինչն անհրաժեշտ է, որպեսզի նրանք հաղթահարեն իրենց հետ տեղի ունեցածը: Դպրոցները երեխաներին տրամադրում են նաև սնուցման, հոգեկան առողջության ծառայություններ, սոցիալականացման հնարավորություններ ու շատ ավելին՝ նպաստելով նրանց առողջությանն ու բարեկեցությանը», - նշել է Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդը: «Ներդրումների ընդլայնումը կարևոր է դպրոց չհաճախող փախստական երեխաների կրթության հասանելիության ինչպես նաև բոլոր երեխաների համար դպրոցների ներառականության ապահովման համար ՅՈՒՆԻՍԵՖ-ը աշխատում է ՀՀ կառավարության և այլ գործընկերների հետ՝ օժանդակելու փախստական երեխաներին ստանալ իրենց անհրաժեշտ խնամքն ու աջակցությունը: Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ համատեղ՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ը դիտարկում է ներկայիս կրթական կարիքներն ու բացերը, ներառյալ այն ոլորտները, որոնց ամրապնդման կամ ընդլայնման դեպքում կաջակցենք բոլոր փախստական երեխաների արդյունավետ ինտեգրմանը: ՅՈՒՆԻՍԵՖ-ը մի շարք համայնքների տրամադրել է իր գլոբալ կրթական փաթեթներից, այդ թվում՝ «դպրոցը տուփի մեջ» և վաղ ուսումնառության համար նախատեսված հավաքածուներ: Բացի այդ, գործընկերների հետ արդեն բաշխել ենք թվով 1000 դպրոցական պայուսակներ՝ գրենական պարագաներով համալրված: Ի լրումն, ընթացքի մեջ է լրացուցիչ 2000 դպրոցական պայուսակների գնումների գործընթացը՝ լրացուցիչ կարիքներին արձագանքելու համար: ՅՈՒՆԻՍԵՖ-ը նաև պատրաստ է աջակցելու ուսումնական տարածքների ընդլայնմանը նոր աշակերտներ հյուրընկալող դպրոցներում և նախադպրոցական կենտրոններում: Մինչ հիմա ՅՈՒՆԻՍԵՖ-ը հոգեկան առողջության և հոգեսոցիալական աջակցության ծառայություններ, ինչպես նաև առողջապահական և սնուցման աջակցություն է տրամադրել մինչև 10,000 փախստական երեխաների և նրանց խնամակալներին: Գործընկերների հետ նաև տրամադրել ենք դեպքի վարման աջակցություն ավելի քան 1000 երեխաների և խնամակալների, իսկ ավելի քան 3000-ին՝ հոգեբանական առաջին օգնություն: ՅՈՒՆԻՍԵՖ-ը 12.6 միլիոն ԱՄՆ դոլարի հանգանակության կոչ է արել՝ առաջիկա վեց ամիսների ընթացքում կենսական նշանակության ծառայությունների, այդ թվում՝ կրթության, առողջապահության, երեխայի պաշտպանության, սնուցման, ջրի, սանիտարահիգիենիկ պայմանների ապահովման համար:
19:21
18:03
17:32
12:45
12:28
12:04
12:27
10:46
10:31
10:10
16:56
11:58
11:50
17:41
16:27
16:02
16:02
13:33
11:54
11:45
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03