Արդեն մեկ ամիս է, ինչ «Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը տարբեր բնույթի աջակցություն է տրամադրում Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին։ Այս մասին «Աջակցություն արցախցիներին. Արվածը, չարվածը և հետագա հսկա անելիքը» թեմայով քննարկման ժամանակ ասաց Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը։
Նրա խոսքով՝ Գագիկ Ծառուկյանից հիմնադրամի աշխատակազմը ստացել է հանձարարություն, որպեսզի ուսումնասիրի, թե առաջնային փուլում ինչի անհրաժեշտություն կա և աջակցության ծրագրերը թիրախային ինչ ուղղություններով պետք է իրականացնել։ Իրականացված ուումնասիրություններից հետո, ըստ Իվետա Տոնոյանի, սեպտեմբերի 26-ից մեկնարկել են բարեգործական աշխատանքները և մինչև օրս շարունակվում են։
«Առաջին պահին, երբ բոլորս էմոցիանալ շոկային իրավիճակում էինք, ցանկությունը մեկն էր՝ միանգամից օգնություն տրամադրել բոլորին, բայց հասկանալի է, որ հնարավոր չէ այդ ծավալի աշխատանքը անմիջապես իրականացնել։ Հազարավոր մեր հայրենակիցներ առաջնային անհրաժեշտության ապրանքներից սկսած մինչև ամենատարրական անհրաժեշտություն ունեցող ապրանքների կարիք ունեն»,- ասաց նա։
Ըստ Իվետա Տոնոյանի՝ սեպտեմբերի 26-ից մեկնարկած բարեգործական աշխատանքների շրջանակներում հիմնադրամը օգնություն է տրամադրել բռնի տեղահանված 27 հազար արցախցիների։ Նրանց տրամադրվում է սնունդ, հիգիենայի պարագաներ, տնտեսական ապրանքներ։ Նա միաժամանակ նշեց, որ իրականում արցախցիներն առաջին հերթին կարիք ունեն բարոյական աջակցության ու ապրոմակցման։
Մամուլի խոսնակի խոսքով՝ թեև բազմաթիվ մարդիկ կամավոր փորձում են աջակցել մեր հայրենակիցներին, սակայն բարեգործությունով ոչ երկիր կկառուցվի, ոչ էլ խորքային խնդիրներ կլուծվեն։
«Այս օրերին ահռելի մեծ աշխատանք է իրականացվում, մարդիկ իրենց վրա վերցրել են պետության գործառույթներն ու անտրտունջ աշխատում են։ Հետաքրքիր է, թե գործող պատգամավորներից քանիսն են այս ընթացքում կամավորական որևէ աշխատանք կատարել, հանդիպե՞լ են այն մարդկանց հետ, որոնք հայրենիք են կորցրել, տեսել են այդ մարդկանց ողբերգությունը, որպեսզի իրականում հասկանան ողբերգության այն ծավալը, որում հայտնվել են բռնի տեղահանված արցախցիները»,- ասաց Իվետա Տոնոյանը։
11:45
11:23
11:09
10:47
10:34
10:15
10:10
09:55
09:36
09:29
09:19
09:02
23:14
18:42
18:33
16:45
12:09
11:38
10:26
23:47
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02