Հոկտեմբերի 24-ին Մոլդովայի տեղեկատվության և անվտանգության ծառայությունը որոշել է արգելափակել 22 ռուսալեզու լրատվական հարթակների հասանելիությունը երկրում՝ նշելով, իբրև դրանք «օգտագործվում են Մոլդովայի Հանրապետության դեմ տեղեկատվական պատերազմում»։ ՌԴ ԱԳՆ այս քայլը թշնամական է որակել։ Այդ մասին նշված է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի մեկնաբանությունում։ «Ռուսաստանի նկատմամբ այս բացահայտ թշնամական քայլը պաշտոնական Քիշնևի որդեգրած հակառուսական կուրսի հերթական դրսևորումն է։ Ռուսալեզու լրատվական կայքերին հասանելիության արգելափակումը Մոլդովայի իշխանությունների կողմից խոսքի ազատության և իրենց քաղաքացիների՝ ռուսերենով տեղեկատվություն ստանալու իրավունքի կոպտագույն խախտում է»,- նշված է Զախարովայի մեկնաբանությունում, որտեղ ընդգծվում է նաև այն հանգամանքը, որ մոլդովացիների ճնշող մեծամասնությունը տիրապետում է ռուսերենին։ Ռուսաստանի արտգործնախարարությունում նշել են նաև, որ այս քայլով պաշտոնական Քիշինևը հերթական անգամ ի ցույց է դնում, որ իր համար առաջնային է արևմտյան հովանավորների թելադրանքը, ոչ թե սեփական ժողովրդի շահը։ «Անկասկած, այդ երկրի քաղաքացիները համապատասխան գնահատական կտան առաջնահերթությունների նման դասակարգմանը»,- նշված է Մարիա Զախարովայի մեկնաբանությունում։
17:03
09:45
09:34
09:18
09:02
20:11
19:45
19:29
18:46
18:24
18:09
15:34
15:09
14:48
14:35
14:19
14:02
13:42
13:32
13:13
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42
09:33
09:02
09:56
09:42
09:34
09:16
09:02
09:52
09:42
09:35
09:16
09:02
09:45
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15
09:02
09:56
09:43
09:35
09:02
09:44
09:16
09:02
09:52
09:45
09:33
09:16
09:03