Հոկտեմբերի 24-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը մասնակցել և տեսաուղերձով է հանդես եկել «Կին քաղաքական առաջնորդների ժողովրդավարության, խաղաղության, անվտանգության» գագաթնաժողովին: Իր տեսաուղերձում ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը, մասնավորապես, նշել է.
«Ձերդ գերազանցություններ, տիկնայք և պարոնայք, Նախ, թույլ տվեք խորին երախտագիտությունս հայտնել Կին քաղաքական առաջնորդների ցանցին և անձնամբ տկն. Սիլվանա Կոխ-Մեհրինին շուրջ մեկ տարվա արգասաբեր համագործակցության համար, որի արդյունքն անկասկած կլինի հաջող գագաթնաժողովի անցկացումը Երևանում, երբ պայմանները թույլ տան: Գագաթնաժողովի համար թեման ընտրելիս, Հայաստանը և Կին քաղաքական առաջնորդները նպատակադրված էին թիրախավորել այն ոլորտները, որտեղ կանանց մասնակցությունը էականորեն շաղկապված է արդար և կայուն լուծումների հետ: Խորացող անկայունությունն աշխարհում և հումանիտար բազմաթիվ ճգնաժամերը իրենց ազդեցությունն են թողնում յուրաքանչյուրի վրա: Միևնույն ժամանակ ագրեսիվ միլիտարիզմին և մարդու իրավունքների կոպտագույն խախտումներին անհամաչափ պատասխանը ստեղծում է անպատժելիության մթնոլորտ, ուր կանայք և աղջիկները կանգնած են բռնության ենթարկվելու առավել բարձր ռիսկի առջև: Մեր հավաքական նպատակը պետք է լինի անընդհատ զոհի արատավոր շղթան կոտրող և փոփոխություն պահանջող կանանց ձայների և առաջնորդության քաջալերումը: Ձերդ գերազանցություններ, Իրավունքահեն մոտեցումները Հայաստանի բարեփոխումների օրակարգի հիմնասյունն են: Հայաստանի կառավարության համար գենդերային հավասարությունը հանդիսանում է կարևոր առաջնահերթություն: Անցյալ տարի մենք ընդունեցինք ՄԱԿ անվտանգության խորհրդի 1325 բանաձևի իրականացման՝ Հայաստանի գործողությունների ազգային երկրորդ ծրագիրը: Միայն վերջին երեք տարիների ընթացքում հայ ժողովուրդը անցել է պատերազմների աղետների, Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների, ինչպես նաև մեր ինքնիշխան սահմանների նկատմամբ իրականացված ռազմական ագրեսիաների միջով: Որպես ահաբեկման միջոց՝ Ադրբեջանի ռազմական ուժերը իրականացրել են զարհուրելի հանցագործություններ՝ նպատակային թիրախավորելով կին զինծառայողների: Այդուհանդերձ, մենք շարունակում ենք հավատալ, որ խաղաղությունը, ժողովրդավարական ամուր ինստիտուտները և իրական հավասարությունը մեր հասարակությանը և բանակը ավելի ուժեղ են դարձնում: Հայաստանը պահպանում է սկզբունքային դիրքորոշում առավել ծանր հանցագործություններին և մարդու իրավունքների կոպտագույն խախտումներին բազմակողմ հնչեղ արձագանքի անհրաժեշտության նկատմամբ և վաղ նախազգուշացման և կանխարգելման մեխանիզմների առավել արդյունավետ կենսագործման ջատագովն է հանդիսանում: Այս բոլոր ջանքերը կարող են արդյունք ունենալ եթե գիտակցումը, որ կանանց լիարժեք, հավասար և բովանդակալից մասնակցությունը որոշումների կայացմանը, անվտանգության բնագավառում, խաղաղաշինության և մարդասիրական ոլորտներում վերածվի առարկայական գործողությունների՝ տեղական, տարածաշրջանային և բազմակողմ մակարդակներում: Հայաստանը պատրաստ է իր ներդրումն ունենալ այս ջանքերում: Մենք անհամբերությամբ սպասում ենք մեր հանդիպմանը Երևանում՝ հարթակ տրամադրելու բոլոր նրանց, որոնք պատրաստ են գործել հանուն հավասարության, խաղաղության և արդարության: Շնորհակալություն»:
15:03
14:52
14:35
14:21
14:03
13:45
13:33
13:15
12:56
12:42
12:32
12:29
12:02
11:46
11:23
11:07
10:45
10:28
10:02
09:42
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34