«Հրապարակ» թերթը գրում է.
«ԲԴԽ անդամ Դավիթ Խաչատուրյանին երեկ ԱԺ-ում Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր ընտրեցին, իսկ ԲԴԽ անդամ Նաիրա Հովսեփյանին՝ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավոր: Այս նշանակումների մասին «Հրապարակը» գրել էր դեռեւս հունիսի 11-ին։ Մասնավորապես գրել էինք, որ ԲԴԽ իրավաբան-գիտնական անդամ Դավիթ Խաչատուրյանը` Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանի եղբայրը, հավակնում է այդ պաշտոնին, ավելին՝ ԲԴԽ-ում գրեթե բոլորը գիտեին, որ սա Դավիթ Խաչատուրյանի երազանքն է։ Նրա համար վճռաբեկում տեղ ազատեցին` Ելիզավետա Դանիելյանին ուղարկելով Հակակոռուպցիոն դատարան, քանի որ եղբայրներից մեկը չէր կարող աշխատել Հակակոռուպցիոն կոմիտեում, մյուսը` Հակակոռուպցիոն դատարանում․ դա արդեն չափից դուրս ակնառու շահերի բախում կլիներ։ ՔՊ մեր աղբյուրները պատմեցին, որ Խաչատուրյանի թեկնածությունը լուրջ դժգոհություն է առաջացրել խմբակցությունում, քանի որ ընդամենը 2 տարի առաջ էին նրան ընտրել ԲԴԽ անդամ, եւ պատգամավորներից ոմանք սա անհարգալից վերաբերմունք են համարել իրենց նկատմամբ` ընտրում են մեկին, որոշ ժամանակ հետո մարդը հրաժարվում է բարձր պաշտոնից եւ նորին ձգտում: Սակայն ՔՊ-ն, այդուհանդերձ, միաձայն կողմ քվեարկեց` 71 հոգանոց խմբակցությունից ստանալով 67 ձայն։ Անգամ ԱԺ քննարկման ժամանակ ոմանք չթաքցրին վրդովմունքը․ Սոնա Ղազարյանը եւ էլի մի քանիսը հարցրին թեկնածուին՝ արդյոք վիրավորական չէ՞ ԱԺ-ի համար. մենք ձեզ 5 տարով ընտրել ենք ԲԴԽ անդամ, 3 տարի հետո հավակնում եք վճռաբեկի դատավորի պաշտոնին։ Հունիսին գրել էինք նաեւ, որ վճռաբեկի քաղաքացիական պալատի դատավորի տեղի համար պայքարում են ԲԴԽ անդամներ Վիգեն Քոչարյանն ու Նաիրա Հովսեփյանը, հաղթեց Հովսեփյանը։ ԲԴԽ-ում Նաիրա Հովսեփյանի տեղը, հավանաբար, կզբաղեցնի Արտակ Զեյնալյանը»: Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
16:46
16:26
16:04
15:42
15:22
15:05
14:45
14:23
14:09
13:44
13:21
13:05
12:45
12:22
12:06
11:45
11:16
10:53
10:33
09:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55