«Անվտանգության դիվերսիֆիկացիան՝ հատկապես սպառազինության և ռազմական տեխնիկայի ներկրման շրջանակում նորություն չէ Հայաստանի համար»,-խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության անդամ, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը՝ լրագրողների խնդրանքով մեկնաբանելով Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարությունները։
Նրա խոսքով, Ռուսաստանից ու այլ ռազմավարական գործընկերներից բացի, այլ երկրներից էլ ներկրվել են փոքր քանակություններ։ Պաշտպանության ոլորտին գիտակ գործիչն արձանագրեց, այս առումով առկա են բարդություներ, դժվարություններ, քանի որ Հայաստան սպառազինություն բերվում է տարանցիկ երկրների՝ Վրաստանի, Իրանի տարածքով։ «Եթե այսօր հնարավարություն կա, որ այլ երկրներից ձեռք բերեն սպառազինություն ու ռազմական տեխնիկա, կարծում եմ ոչ ոք՝ նաև մեր ռազմավարական գործընկերները արգելք չեն ունեցել։ Բայց ՀՀ շահերն առաջ են տանում Հայաստանի իշխանությունները։ Մի կողմից փորձել սպառազինություն ձեռք բերել այլ երկրներից՝ Հնդկաստան, Ֆրանսիա, որոնք մեզ համար բարեկամ երկրներ են հանդիսանում, բայց մյուս կողմից հարաբերությունները վաթարեցնել ռազմավարական գործընկերոջ հետ, որի աջակցությամբ նախկինում բավականին մեծ սպառազինություն ենք ձեռք բերել, ճիշտ չէ»,-ասաց նա։ Օհանյանը հիշեց, իր ղեկավարման օրոք 1500 ինքնաթիռ սպառազինություն է ներկրվել Ռուսաստանից։
«Մեր ռազմավարական գործընկերությունը երկարատև պատմություն ունի ոչ միայն երկկողմ, այլ բազմակողմ հարթակներում։ ՀԱՊԿ անդամ երկրներից էլ մենք փոքր ներկրումներ ունեցել են, ունեցել ենք պայմանագրա-իրավական լուրջ բազա։ Հայաստանը շահագրգիռ կողմ է եղել ու ինքն է նախաձեռնող եղել ռազմական կոմպոնենտի զարգացման ուղղությամբ, ինչպես միացյալ զորախմբի սեղծումը, օպերատիվ ռեզերվների կուտակման շրջանակում գործընթացները, ՀԱՊԿ-ի շրջանակում՝ օպերատիվ կատավարման հավաքական ուժեր, հետախուզության և հակաօդային համակարգերի ձևավորում, ռազմական կոմիտե։ Խաղաղապահ գործողությունների շրջանակում մենք եղել ենք օրինակելի։ Այս ամենը հաշվի առնելով՝ հարաբերությունները վաթարացնելը ես գտնում եմ, որ ճիշտ չէ»,-ասաց Օհանյանը։ Նրա խոսքով, առանց երկկողմ, բազմակողմ հարաբերությունների, ռազմավարական գործընկերության, խելացի արտաքին քաղաքականության, մենք հաջողություններ չենք ունենա՝ հաշվի առնելով, որ տարածաշրջանը անվտանգության առումով փխրուն վիճակում է, իսկ Ադրբեջանի ու Թուրքիայի հետ դեռ հակառակորդ ենք։ «Այն, որ Ռուսաստանի Դաշնությունից այսօր իրենք չեն կարողանում ներկրումներ անել, պատասխանատուն Հայաստանի Հանրապետության իշխանություններն են»,-ասաց նա։
13:59
13:47
13:34
13:22
13:20
13:09
12:55
12:43
12:26
12:12
11:58
11:43
11:27
11:13
10:54
10:42
10:25
10:12
09:57
09:45
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:57
09:45
09:34
09:26
09:15
09:02
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02