Հյուսիսային Կարոլինայի տներից մեկում սպանված հինգ մարդ է հայտնաբերվել, հայտնում է CBS News-ը։
Ոստիկանությունը հետաքննություն է անցկացնում։
Ոստիկանություն զանգահարած անձը չպարզված քաղաքացին ասել է, որ սպանվածներից մեկի հետ խոսել է չորեքշաբթի՝ ժամը մոտավորապես 11:00-ին։
Ոստիկանությունը հայտնել է, որ մահացածների թվում են մեկ կին և չորս տղամարդ:
Բոլորն էլ հրազենային վնասվածքներ են ստացել։ Մահացածները 30-ից 80 տարեկան են եղել: Զոհերի ինքնությունը չի հաղորդվում։
Ոստիկանության տվյալներով՝ կրակողին դեռ չեն գտել։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Մեն նահանգի Լյուիսթոնում հրաձգության զոհ էր դարձել առնվազն 22 մարդ։ Տուժել է 50-ից 60 մարդ: