Ռուսական գազի գինը քաղաքական է, դա կախված է երկու երկրների հարաբերություններից, Aysor.am-ի հետ զրույցում ասաց Էներգետիկ ոլորտի փորձագետ Արմեն Մանվելյանը։
Նրա խոսոքով, եթե հարաբերությունները լավ են, ապա ՌԴ-ն այդ երկրներին գազ էժան է վաճառում, ինչպես Բելառուսի և Հայաստանի դեպքում է. «120 դոլարով վաճառում են Բելառուսին, 175 դոլարով՝ Հայաստանին։ Այլ երկրներին ՌԴ-ն գազ է վաճառում բավականին թանկ։ Հիմա, եթե մեր հարաբերությունները ՌԴ-ի հետ փոխվեն և վատանան, իհարկե, դա կբերի գազի գնի բարձրացման։ Եվ ոչ միայն գազի, օրինակ, Ատոմակայանի աշխատանքի համար ՀՀ-ն հարստացված ուրան է ներմուծում ՌԴ-ից։ Այս առումով էլ ռուսներն ունեն բացառիկ առավելություն համաշխարհային շուկայում, քանի որ նախ՝ իրենք բավականին էժան են վաճառում, քան շուկայական գներն են, երկրորդն էլ՝ ԱՄՆ-ն, որն ունի 99 ատոմակայան իր տարածքում, նույնիսկ այս պահին, երբ փաստացի պատերազմի մեջ է ՌԴ-ի հետ, ուրանի 50 տոկոսը գնում է Ռուսաստանից։ Եթե Գազպրոմն էլ պատկաներ հայկական ընկերության, միևնույն է, մենք, բացի ռուսականից, այլընտրանք չունենք էժան գազ գնելու, նույն էլ՝ ուրանի մասով»։ Անդրադառնալով Իրանից ավելի էժան գազ գնելու խոսկցություններին՝ մասնագետը նշեց, որ, չնայած Իրանը գազի մեծ պաշաներ ունի, սակայն իր գազի ծավալների 90 տոկոսը սպառում է, քանի որ մեծ շուկա ունի.«Այն, ինչ մնում է, ինքը վաճառում է Թուրքիային բավականին թանկ գնով՝ մոտավորապես 400 դոլարով։ Եթե մենք մտնենք շուկայական գնի տիրույթ, ապա, այո՛, Իրանը մեզ կվաճառի գազ, բայց շուկայական գնով, այսինքն՝ 400 դոլարից ոչ պակաս, իսկ մեր տնտեսությունն այդ ամենին չի դիմանա»։ Դիտարկմանը, թե նախկինում խոսակցություններ կային, որ Իրանը ՌԴ-ից մեզ ավելի էժան գազ կարող է վաճառել՝ Մանվելյանը պատասխանեց.«Դրանք պարզապես դատարկ խոսակցություններ են եղել՝ ոչ մասնագիտական շրջանակների կողմից։ Իրանը երբեք պաշտոնական մակարդակով չի հայտարարել, որ պատրաստ է ՀՀ-ին էժան գնով գազ վաճառել»։
13:34
13:22
13:20
13:09
12:55
12:43
12:26
12:12
11:58
11:43
11:27
11:13
10:54
10:42
10:25
10:12
09:57
09:45
09:34
09:26
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:57
09:45
09:34
09:26
09:15
09:02
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02