«Հոկտեմբերի 27»-ը մեծ հարված էր մեր պետականությանը։ Այս մասին Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։
«Ակնհայտ է, որ նրանք, որոնք կատարել են ոճրագործությունը, ձերբակալված են։Այսօրվա մեր իրականությունը ցույց է տալիս , որ մեծ է հավանականությունը, որ սա թուրք-ադրբեջանական հետք ունի։ Այսօրվա իշխանություններն անընդհատ խոսում են նախկինների մասին, փորձելով մեղքերը գցել նախկինների վրա։ Սա ճանապարհ չանցած, փորձ չունեցող, կառավարման մեջ որևիցե պաշտոն չստանձնած մարդկանց խոսույթն է, որ փորձում է ամեն ինչ նախկինների վրա գցել»,- ասաց Օհանյանը։
Նա նշեց, որ ՀՀ-ն այսօր գտնվում է թուրք-ադրբեջանական տանդեմի ճնշման ներքո, հատկապես՝ 44-օրյա պատերազմից հետո։
«Նրանք իրենց նպատակին կարծես հասնում են։ Օղակը սեղմելով, շրջափակման մեջ գցելով հասան Արցախի հայաթափմանը»,-ասաց Օհանյանը՝ նշելով, որ այսօր Հայաստանի վրա ճնշումներն էլ ավելի են սաստկանում։
««Հոկտեմբերի 27»-ի մասին խոսելիս, պետք է խոսել թշնամիների կատարված գործողությունների, թուրքի կատարած գործողությունների մասին, այս ամենն ակնհայտ է»,- հավելեց նա։
Ինչ վերաբերում է «Խաղաղության խաչմերուկ»-ի մասին հայտարարություններին, ապա Օհանյանն շեշտեց, որ «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի իրականացումը կարող է Հայաստանի վախճանը հանդիսանալ։
«Այս իրականության մեջ ստեղծել «Խաղաղության խաչմերուկ» և գնալ սեղմել քո թշնամու ձեռքը, համարում եմ` տեղին չէ: Ես գտնում եմ, որ այս ծրագիրը, որ ինքը ներկայացնում է, եթե մտածված չլինի, եթե ՀՀ շահերը առաջ չտարվեն, դա կարող է նաև մեզ համար վախճան հանդիսանալ»,- ասաց նա՝ շարունակելով․
«Այս իշխանությունները եկել են հայ ժողովրդին ու արցախահայությանը խաղաղություն բերելուն, բայց իրանք բերել են պատերազմ: Այս պատերազմը շարունակական է դարձել, օղակը Հայաստանի Հանրապետության շուրջ սեղմվել է այնպես, որ Արցախը ամբողջությամբ հայաթափվել է, և այսօր էլ Ադրբեջանը տարբեր հարթակներում, տարբեր գործողություններ իրականացնելով ինչ ուզում ստանում է »։
Նրա խոսքով՝ Արցախում ցեղասպանություն իրականացնելուց հետո Ադրբեջանի հաջորդ նպատակը Մեծ Թուրանն է, և թուրք-ադրբեջանական տանդեմը փորձում է այն իրականացնել Հայաստանի վրայով:
Մանրամասն՝ տեսանյութում։
13:34
13:22
13:20
13:09
12:55
12:43
12:26
12:12
11:58
11:43
11:27
11:13
10:54
10:42
10:25
10:12
09:57
09:45
09:34
09:26
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:57
09:45
09:34
09:26
09:15
09:02
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02