Արցախի առաջնորդների, ռազմական ու պետական գործիչների, հայ զինվորականների և քաղաքացիական անձանց ազատ արձակումը բոլորիս առաջնահերթ խնդիրն է։
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը։
«Արցախի առաջնորդների, ռազմական ու պետական գործիչների առևանգմամբ և անօրինական ազատազրկմամբ Ադրբեջանի իշխանությունը` 1) լեգիտիմացնում է իր քաղաքական կեղծ թեզերը կեղծ մեղադրանքների առաջադրումով (տեռորիզմ ու տեռորիզմի ֆինանսավորում, փողերի լվացում, անօրինական զինված խմբավորումներ, սպանություններ և այլն). 2) լեգիտիմացնում է իր ցեղասպան քաղաքականությունը, ատելությունն ու թշնամանքը և դրանք առաջ տանելու իր համար «լեգիտիմ» հիմքեր ստեղծում. 3) մաքրում է իր վրայից գործած հանցանքները` մարդկանց սպանությունները, խոշտանգումներ, առևանգումներ, հարյուր հազարավոր մարդկանց բռնի տեղահանումներ և այլն. 4) ստեղծում է արդեն Հայաստանի նկատմամբ ռազմական ագրեսիայի և նոր հանացանքների հիմքեր (օրինակ՝ խոշտանգումներով ստացվող ցուցմունքներով ու կեղծ քրեական վարույթներով և այլն). 5) փորձում է կոտրել հայ ժողովրդի ոգին, վիրավորում է ազգային արժանապատվությունը, հայ հասարակությունը պահում է լարվածության մեջ և մարդկանց պատճառում հոգեկան տառապանքներ: Նրանց բոլորի ազատ արձակումը բոլորիս առաջնահերթ խնդիրն է՝ անկախ նրանցից որևէ մեկի նկատմամբ անձնական վերաբերմունքից` Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյան, Բակո Սահակյան, Արայիկ Հարությունյան, խորհրդարանի ղեկավար Դավիթ Իշխանյան, նախկին պետական նախարար Ռուբեն Վարդանյան, արտաքին գործերի նախկին նախարար Դավիթ Բաբայան, բարձրաստիճան զինվորականներ Լևոն Մնացականյան և Դավիթ Մանուկյան, տարբեր ժամանակ գերեվարված հայ զինվորականներ և քաղաքացիական անձինք»,- գրել է նա։
18:58
17:47
17:26
17:03
15:32
15:21
15:03
14:45
14:18
13:46
13:37
13:24
13:03
12:45
12:22
11:42
11:25
11:14
11:14
10:47
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55