«Փաստ» օրաթերթը գրում է.
«ԿԳՄՍ նախարարությունն առաջարկում է փոփոխություններ և լրացումներ կատարել նախարարի 2023 թ. մայիսի 12-ի թիվ 52-Ն հրամանում: Փոփոխությունները բխում են դպրոցահասակ երեխաներին մարզառազմական պետական ուսումնական հաստատություններ ավելի շատ ներգրավելու և աշակերտներին խրախուսելու անհրաժեշտությունից: Մասնավորաբար, կսահմանվի մարզառազմական ուսումնական հաստատությունների սովորողներին անվանական կրթաթոշակ տրամադրելու կարգը: Մարզառազմական պետական ուսհաստատությունների սովորողների խրախուսումը, ըստ գերատեսչության, կնպաստնի ոլորտի գրավչության մեծացմանը, սովորողների առաջադիմության բարձրացմանը, զինվորական պատրաստության ուղղությամբ գիտելիքների և հմտությունների զարգացմանը, կնպաստի անձի՝ մասնագիտության գիտակցված ընտրությանը: Կրթության հիմնական մակարդակում սովորողներին տրամադրվելու է ամսական 10, 20 և 30 հազար դրամի չափով կրթաթոշակ, բնականաբար, որոշակի պարտադիր պայմանների առկայության դեպքում, խոսքն, իհարկե, առաջադիմության մասին է: Կրթության ավագ մակարդակում ևս սովորողներին տրամադրվելու է կրթաթոշակ՝ համապատասխանաբար 15, 30 և 45 դրամի չափով՝ կրկին որոշակի պարտադիր պայմանների համապատասխանելու դեպքում: Կրթաթոշակների ձևակերպման և վճարման գործընթացն իրականացնում է մարզառազմական պետական ուսումնական հաստատությունը: Վճարումը սովորողներին իրականացվում է անկանխիկ եղանակով, նկատի ունենալով երկու հանգամանք՝ կրթաթոշակ ստացող սովորողներն իրավունք ունեն իրենց վճարված կրթաթոշակների մինչև 50 տոկոսն օգտագործել միայն արձակուրդային օրերին, և մինչև տվյալ մարզառազմական պետական ուսհաստատությունում ուսումնառության ավարտը սովորողներն իրավունք չունեն օգտագործել իրենց վճարված կրթաթոշակների առնվազն 50 տոկոսը»: Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
16:45
16:16
15:45
15:29
14:44
14:18
13:28
13:09
12:49
12:32
12:13
12:10
11:38
11:23
11:02
10:45
10:32
10:16
09:52
09:42
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:52
09:42
09:35
09:16
09:02
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15
09:02
09:56
09:43
09:35
09:02
09:44
09:16
09:02
09:52
09:45
09:33
09:16
09:03
09:55
09:46
09:34
09:17
09:03
09:55
09:44
09:32
09:15
09:02
09:52
09:44
09:33
09:14