ARM | RUS |

Խաչի գյուտի տոնը՝ հոկտեմբերի 29-ին

29.10.23 | 10:24

Հայաստանյան Առաքելյան եկեղեցին հոկտեմբերի 29-ին կնշի Խաչի Գյուտի տոնը։ Qahana.am-ից տեղեկանում ենք, որ Խաչի Գյուտը Քրիստոսի խաչափայտին նվիրված չորս տոներից է: 327 թվականին բյուզանդական Կոստանդիանոս կայսեր մայրը` Հեղինեն, Տիրոջ խաչը գտնելու նպատակով այցելում է Երուսաղեմ: Հուդա անունով մի հրեա օգնում է կայսրուհուն գտնել Քրիստոսի խաչվելու վայրը` Գողգոթան, որտեղ որոնումների արդյունքում հայտնաբերվում են Հիսուսի և նրան խաչակից երկու ավազակների խաչերը: Տիրոջ խաչը ճանաչելու համար մի պատանու դիակ հերթով դնում են դրանց վրա, որոնցից մեկի վրա պատանին հարություն է առնում, և այդպես ճանաչվում է տերունական խաչը: Այդ հրաշքից հրեա Հուդան քրիստոնեություն է ընդունում և հետո դառնում է Երուսաղեմի Կյուրեղ եպիսկոպոսը: Խաչափայտի գյուտից հետո Հեղինեն բարեզարդում է Երուսաղեմի սրբազան վայրերը, իսկ Գողգոթայում կառուցում Ս. Հարություն եկեղեցին, որտեղ հետագայում զետեղվում է Տիրոջ խաչափայտը: Խաչի առաջին գյուտը Երբ մեր Տերն ամբողջացրեց Իր փրկական տնօրինությունները և համբարձվեց երկինք, փրկական Խաչն անխնամ մնաց Գողղոթայում՝ իբրև դատապարտության և մահվան գործիք: Եվ գարնանը, երբ բույսերը ծաղկում են, ու մանուկներն իրենց սովորության համաձայն խաղում դալար խոտի վրա, մի կաղ մանուկ, իր ընկերների հետ խաղալիս, հանկարծ դիպչում է կենարար Խաչափայտին, ինչից ամրանում են նրա ոտքերը, և նա անմիջապես սկսում է վազել և օրհնել Աստծուն ու գոհանալ կենսակիր նշանից: Այդ դեպքն առիթ հանդիսացավ, որպեսզի Խաչի համբավը տարածվի, և կաղերը, կույրերը, բորոտներն ու առհասարակ բոլոր հիվանդները բժշկվեն Խաչափայտի միջոցով: Դրանից հետո Հակոբոս Տյառնեղբայրը Խաչափայտը վերցրեց իր մոտ: Ս. Խաչի գյուտով հավատացյալները ուրախացան, իսկ անհավատները հույժ տրտմեցին: Իսկ հրեաները, ովքեր կամովին իրենցից հեռացրեցին ճշմարիտ Լույսից, գլխահակ դարձան, որոնց մասին Եսային ասում է. «Ո՞վ է կույրը, եթե ոչ Իմ ծառաները, ովքե՞ր են խուլերը, եթե ոչ այն մարդիկ, որ տիրում են նրանց» (Եսայի 2:19): Հրեաները, տեսնելով Խաչի սքանչելագործությունները, նախանձից այրվելով՝ Հակոբոսից հափշտակեցին Խաչափայտը և դրեցին Երուսաղեմի տաճարի Գեղեցիկ կոչվող դռան մոտ, որտեղ մի անդամալույծ էր մշտապես նստում՝ ողորմություն խնդրելու համար: Մի օր, երբ անդամալույծը երկար նստելուց նիրհում էր, Ս. Խաչի զորությունից հանկարծակի արթնանում է և ամբողջովին բժշկված՝ տեղից վեր թռչում՝ փառաբանելով Քրիստոսին: Ապա մի բորոտ է բժշկվում՝ ամբողջովին իր վրայից թափելով ապականված մորթը և գոհություն հայտնում աստվածընկալ Ս. Խաչին: Այդ տեսնելով՝ հրեաները Ս. Խաչը տանում են ու դնում Տիրոջ գերեզմանի մեջ և մի վեմով փակում: Սակայն վեմի ճեղքերից հրաշալի լույս է ելնում ու բժշկում այն նեղյալներին, ովքեր այցելում էին Տիրոջ գերեզմանին: Այս անգամ հրեաները Աֆրոդիտեի պատկերն են կանգնեցնում վեմի վրա, որպեսզի ժողովուրդը կարծի, թե Աֆրոդիտեն է նրանց բժշկում: Այդ օրերին Ս. Պետրոս առաքյալի միջոցով հավատի է գալիս Կլավդիոս կայսեր կինը՝ Պատրոնիկեն, ով մեծ հույսով իր որդիների ու դուստրերի հետ Հռոմից գալիս է Երուսաղեմ՝ երկրպագելու տերունական վայրերին: Թագուհին այնտեղ շրջելուց հետո, Հակոբոս Տյառնեղբոր ընկերակցությամբ այցելում է Տիրոջ գերեզմանին և այն մաքրելուց, բացելուց և կարգի բերելուց հետո այնտեղ գտնում է Տիրոջ Աստվածընկալ Խաչափայտը՝ դրված ավազակների խաչափայտերի հետ միասին: Այն պահին, երբ տիկինն ուրախացած մտնում է Տիրոջ հարության վայրը, նրա դուստրերից մեկը հանկարծամահ է լինում: Սուրբ Հոգու ազդեցությամբ նրանք մահացածի վրա հաջորդաբար դնում են խաչափայտերն ու աղոթում: Երբ մահացածի վրա դնում են Տիրոջ Խաչափայտը, արքայադուստրն անմիջապես կենդանանում է, և ներկաները, տեսնելով հրաշքը, խոնարհվում են ու երկրպագում կենարար խաչափայտին: Այսպիսով՝ երեք խաչափայտերից գտնվում է այն, որը պատկանում էր Տիրոջը: Ապա թագուհին խաչափայտը հանձնում է Հակոբոս Տյառնեղբորը և փոխարենը կենարար փայտից մի մասունք խնդրում, որը գոհությամբ վերցնելով՝ գնում է Հռոմ: Հակոբոս Տյառնեղբայրը Խաչափայտը պահում է եկեղեցում և Ծաղկազարդի տոնից սկսած մինչև սեպտեմբերի 14-ը, ամեն կիրակի՝ առավոտյան և երեկոյան, այն դուրս է բերում, բարձրացնում ու ասում. «Խաչի Քո Քրիստոս երկիր պագանեմք...»: Որից հետո խաչափայտը դրվում էր եկեղեցու սրբարանում՝ մինչև հաջորդ Ծաղկազարդը: Կլավդիոս կայսեր վախճանվելուց հետո իշխանությունն անցնում է Ներոնի ձեռքը, ով հալածանքներ է սկսում Տիրոջ Եկեղեցու դեմ: Հրեաներն էլ, օգտվելով առիթից, սպանում են Հակոբոս Տյառնեղբորը և Խաչափայտը թաղում Գողգոթայի վրա, մի խոր փոսի մեջ, և այդ տեղը վերածում աղբանոցի: Խաչափայտն այդտեղ մնում է շուրջ երեք հարյուր տարի՝ մինչև Կոստանդիանոս բարեպաշտ կայսեր ժամանակները, երբ Եկեղեցին խաղաղություն է գտնում: Խաչի երկրորդ գյուտը Երեք հարյուր տարի անց Հեղինե թագուհին՝ Կոստանդիանոս կայսեր մայրը, տեսիլքով Աստծուց հրաման է ստանում գնալ Երուսաղեմ, փնտրել ու գտնել Քրիստոսի Խաչափայտը և տնօրինական վայրերում տաճարներ կառուցել: Հեղինեն տեսիլքը պատմում է Կոստանդիանոսին և նրան հայտնում Աստծո հրամանը: Կայսրը հոժարությամբ ու մեծ հավատով ընդունում է մոր խոսքերը, միջոցներ է տրամադրում այդ գործն իրականացնելու համար և թագուհուն՝ մեծ շքախմբով ու բազում օգնականներով, ճանապարհում Երուսաղեմ: Գալով Երուսաղեմ, թագուհին քաղաքը գտնում է ավերված ու թալանված, այնպես, ինչպես մարգարեացել էր Եսային. «Ձեր երկիրն ավերակ է, ձեր քաղաքները՝ հրո ճարակ, թշնամի ցեղերից ավերված ու ամայացած, ձեր հողի բարիքները ձեր իսկ աչքի առաջ օտարներն են ուտում: Սիոնի դուստր Երուսաղեմը պիտի մնա լքված, ինչպես տաղավարը՝ այգում, մրգապահների հյուղակ՝ սեխի պարտեզում, ինչպես պաշարման մեջ գտնվող քաղաքը» (Եսայի 1:8): Երբ 70 թ. հռոմեական զորքերն ավերեցին Երուսաղեմը և հիմնահատակ քանդեցին տաճարը, սովից ու պատերազմներից մեկ միլիոնից ավելի հրեաներ կոտորվեցին, իսկ մնացածն էլ գերվեցին և ցրվեցին աշխարհով մեկ: Այդ օրերին Երուսաղեմն արդեն չուներ իր նախկին փառքը: Բացի այդ 64 թվականից սկսած մինչև 313 թվականը` մինչև Կոստանդիանոս Մեծի գահակալության երկրորդ տարին, մեծ հալածանքների ենթարկվեց Քրիստոսի Եկեղեցին: Հրեաներն ու հեթանոսները, չհանդուրժելով քրիստոնյաների մատուցած պաշտամունքը Խաչյալին, ամեն կերպ ցանկանում էին աշխարհի երեսից վերացնել Տիրոջ փառքը հիշեցնող ամեն ինչ, որպեսզի դրանով իսպառ ջնջեն Նրա հիշատակը: Այդ պատճառով էլ նրանք թաքցրեցին Տիրոջ Խաչափայտը` ավազակների երկու խաչափայտերի հետ միասին թաղելով այն աղբակույտի տակ: Այդ օրերին Երուսաղեմում միայն Հուդա անունով մեկը գիտեր խաչի գտնվելու վայրը՝ տեղյակ լինելով իր նախնիների գրավոր ավանդություններից: Սակայն նա չէր ցանկանում հայտնել և թագուհու խնդրանքներին ու հորդորներին անտարբեր էր վերաբերում, մինչև որ թագուհին ճարահատյալ բանտարկում է նրան: Հուդան ի վերջո հայտնում է Խաչափայտի տեղը, և թագուհին ձեռնարկում է Խաչափայտի որոնումները Գողգոթայի վրա: Խաչափայտը բավականին խորն էր թաղված հողի տակ, ինչը մեծ աշխատանք և շատ ժամանակ էր պահանջում որոնողներից: Սակայն Աստծո շնորհով թագուհին գտնում է երեք խաչափայտներն էլ և անգամ՝ Պիղատոսի ձեռքով գրված եռալեզու տախտակը: Թագուհին, գտնելով Խաչափայտը, տրտմում է, քանի որ չի կարողանում զանազանել, թե այդ երեք խաչափայտերից որն էր տերունականը: Սակայն Երուսաղեմի պատրիարք Մակարիոս եպիսկոպոսը հավատով լուծում է խնդիրը և փարատում թագուհու տրտմությունը: Նա աղոթքով Աստծուց նշան է խնդրում, թե որն է Սուրբ Խաչը, և հրաշքը չի ուշանում: Մի կին երկարատև հիվանդությունից հետո մահամերձ վիճակում էր: Մակարիոս եպիսկոպոսը հավատում է, որ Տիրոջ խաչը, որի վրա թափվել է Նրա Արյունը, կառողջացնի այդ կնոջը, եթե նրան մոտեցնեն Խաչափայտին: Առաջին երկու խաչերը, որոնք ավազակներինն էին, կնոջը ոչ մի օգուտ չեն տալիս, սակայն երբ նրան հպում են Տիրոջ Խաչին, կինը լիովին առողջանում է, ոտքի կանգնում և Աստծուն փառք տալիս: Այնուհետև այդ Խաչի միջոցով, որով Տերը հաղթեց մահին և ավերեց դժոխքը, հարություն առավ մի պատանի, և էլի բազում հրաշքներ կատարվեցին, ինչը տեսնելով՝ շատ հրեաներ դարձի եկան ու մկրտվեցին: Հուդան էլ, ով ցույց էր տվել խաչափայտի գտնվելու տեղը, իր ցեղակիցների հետ մկրտվեց և անվանվեց Կյուրեղ, մեծ շնորհների արժանացավ ու հասավ եպիսկոպոսի աստիճանի: Հետագայում նա Տիրոջ անվան համար նահատակվեց՝ արժանանալով մարտիրոսական պսակի:


Սամվել Բաբայանը քաղաքական համագործակցություն է սկսում Արթուր Վանեցյանի հետ. ՍիվիլՆեթ

Սամվել Բաբայանը քաղաքական համագործակցություն է սկսում Արթուր Վանեցյանի հետ....

16:45

Արսեն Թորոսյանը ՀՀ-ում Քուվեյթի դեսպանի հետ քննարկել է համատեղ իրականացված ծրագրերի ընթացքը

Արսեն Թորոսյանը ՀՀ-ում Քուվեյթի դեսպանի հետ քննարկել է համատեղ իրականացված ծրագրերի...

16:16

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի...

15:45

ԱԳՆ-ն ՀՀ-ում հավատարմագրված օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչությունների համար մշակութային միջոցառում է կազմակերպել

ԱԳՆ-ն ՀՀ-ում հավատարմագրված օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչությունների համար մշակութային...

15:29

ՀՀ-ում միակ կին քաղբանտարկյալը` Լիդյա Մանթաշյանը, կշարունակի մնալ ապօրինի կալանքի տակ. Փաստաբան

ՀՀ-ում միակ կին քաղբանտարկյալը` Լիդյա Մանթաշյանը, կշարունակի մնալ ապօրինի կալանքի տակ....

14:44

Դուք եռյակով էն ասեք՝ բանավեճի գալո՞ւ եք, թե՞ ոչ. Նիկոլ Փաշինյան

Դուք եռյակով էն ասեք՝ բանավեճի գալո՞ւ եք, թե՞ ոչ. Նիկոլ...

14:18

ՌԴ-ում եղել եմ երկու օրով՝ անձնական հարցերով. Քոչարյանը՝ Կիրիենկոյի հետ հանդիպման լուրերի մասին

ՌԴ-ում եղել եմ երկու օրով՝ անձնական հարցերով. Քոչարյանը՝ Կիրիենկոյի հետ հանդիպման լուրերի...

13:28

Վթար՝ Վաղարշապատում․ կա տուժած

Վթար՝ Վաղարշապատում․ կա տուժած

13:09

Նոյեմբերի 9-ի փաստաթուղթը, եթե համեմատենք կատարվողի հետ, կարելի է համարել երազանքի փաստաթուղթ. Քոչարյան (Տեսանյութ)

Նոյեմբերի 9-ի փաստաթուղթը, եթե համեմատենք կատարվողի հետ, կարելի է համարել երազանքի փաստաթուղթ....

12:49

Համակարգված կոռուպցիա. տնօրենը կաշառել է համայնքային ու պետական պաշտոնյաների․ գործը դատարանում է

Համակարգված կոռուպցիա. տնօրենը կաշառել է համայնքային ու պետական պաշտոնյաների․ գործը դատարանում...

12:32

Հիսուսի մոնումենտալ համալիրի կառուցման նախաձեռնությանը մասնակցելու պատրաստակամություն են հայտնել «Հայաստան-Արցախ» համահայկական երիտասարդական միության անդամները (Տեսանյութ)

Հիսուսի մոնումենտալ համալիրի կառուցման նախաձեռնությանը մասնակցելու պատրաստակամություն են հայտնել...

12:13

Փաշինյանը 5 հազար զոհերով ծնել է խաղաղության օրակարգ և փորձում է դրա հեղինակը լինել. Քոչարյան

Փաշինյանը 5 հազար զոհերով ծնել է խաղաղության օրակարգ և փորձում է դրա հեղինակը լինել....

12:10

Վաշինգտոնի փաստաթղթերից Հայաստանը ստացել է զրո, միայն պրոբլեմներ. Ռոբերտ Քոչարյան

Վաշինգտոնի փաստաթղթերից Հայաստանը ստացել է զրո, միայն պրոբլեմներ. Ռոբերտ...

11:38

Երևանում տրոլեյբուսում հայտնաբերվել է կնոջ մարմին

Երևանում տրոլեյբուսում հայտնաբերվել է կնոջ մարմին

11:23

Ռոբերտ Քոչարյանի ասուլիսը (ուղիղ)

Ռոբերտ Քոչարյանի ասուլիսը (ուղիղ)

11:02

Օնիկ Ախվերրդյանը ընտրվեց Փարաքար համայնքի ղեկավար

Օնիկ Ախվերրդյանը ընտրվեց Փարաքար համայնքի ղեկավար

10:45

Մեդվեդևը՝ Մակրոնի մասին. Նույնիսկ մեր կազակների ձիերը ավելի լավ կկատարեին նրա աշխատանքը

Մեդվեդևը՝ Մակրոնի մասին. Նույնիսկ մեր կազակների ձիերը ավելի լավ կկատարեին նրա...

10:32

Սեբաստիան Լեկորնյուի հրաժարականից հետո ֆրանսիացիների մեծամասնությունը պահանջում է նաև Մակրոնի հրաժարականը․ հարցում

Սեբաստիան Լեկորնյուի հրաժարականից հետո ֆրանսիացիների մեծամասնությունը պահանջում է նաև Մակրոնի...

10:16

«Ժողովուրդ». Իրավապահները չեն զսպում քրեածին իրավիճակը Փարաքար համայնքում. նոր բախում

«Ժողովուրդ». Իրավապահները չեն զսպում քրեածին իրավիճակը Փարաքար համայնքում. նոր...

09:52

«Իրավունք». Հոկտեմբերին մեկնարկելու է Վեհափառի դեմ արշավը. ովքե՞ր են այդ արշավի նավարարները

«Իրավունք». Հոկտեմբերին մեկնարկելու է Վեհափառի դեմ արշավը. ովքե՞ր են այդ արշավի...

09:42

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031

Հայկական մամուլ

«Ժողովուրդ». Իրավապահները չեն զսպում քրեածին իրավիճակը Փարաքար համայնքում. նոր բախում

«Ժողովուրդ». Իրավապահները չեն զսպում քրեածին իրավիճակը Փարաքար համայնքում. նոր...

09:52

«Իրավունք». Հոկտեմբերին մեկնարկելու է Վեհափառի դեմ արշավը. ովքե՞ր են այդ արշավի նավարարները

«Իրավունք». Հոկտեմբերին մեկնարկելու է Վեհափառի դեմ արշավը. ովքե՞ր են այդ արշավի...

09:42

«Փաստ». Որոշումը կայացրել էին ու ընկել կրակը. ինչո՞ւ է ստիպված հետքայլ անում իշխանությունը

«Փաստ». Որոշումը կայացրել էին ու ընկել կրակը. ինչո՞ւ է ստիպված հետքայլ անում...

09:35

«Փաստ». Գյումրու տոնը՝ քաղաքական բևեռացման ու սուր հակամարտության ֆոնին

«Փաստ». Գյումրու տոնը՝ քաղաքական բևեռացման ու սուր հակամարտության...

09:16

«Իրավունք». Կրքերը եռում են Էջմիածնում. Ովքե՞ր են ՔՊ թեկնածուի «թեւերը» իրականում

«Իրավունք». Կրքերը եռում են Էջմիածնում. Ովքե՞ր են ՔՊ թեկնածուի «թեւերը»...

09:02

«Իրավունք». «Խելքդ գլուխդ հավաքի, կամ...». Ինչո՞ւ ազատման դիմում գրեց Ավինյանի մամուլի խոսնակը

«Իրավունք». «Խելքդ գլուխդ հավաքի, կամ...». Ինչո՞ւ ազատման դիմում գրեց Ավինյանի մամուլի...

09:22

«Հրապարակ». Վարդան Ղուկասյանի դեմ քրգործ կհարուցվի՞. իշխանություն խլելու սցենարն են կիրառելու

«Հրապարակ». Վարդան Ղուկասյանի դեմ քրգործ կհարուցվի՞. իշխանություն խլելու սցենարն են...

09:14

«Հրապարակ». Իմպիչմենտի գործընթացի շուրջ բանակցություններ են ընթանում

«Հրապարակ». Իմպիչմենտի գործընթացի շուրջ բանակցություններ են...

09:02

«Ժողովուրդ». Հունգարիան արգելում է ԵՄ-ին 100 մլն եվրո տալ ՀՀ-ին, իսկ Հայաստանը նրանց ընկերությանը սուբսիդիա է տալիս

«Ժողովուրդ». Հունգարիան արգելում է ԵՄ-ին 100 մլն եվրո տալ ՀՀ-ին, իսկ Հայաստանը նրանց ընկերությանը...

09:46

«Փաստ». Ո՞ւմ թեկնածությունն են առաջադրելու Փարաքար համայնքի ղեկավարի ընտրություններում

«Փաստ». Ո՞ւմ թեկնածությունն են առաջադրելու Փարաքար համայնքի ղեկավարի...

09:31

«Փաստ». Նախընտրական գործընթացները Վաղարշապատում սկսվե՞լ են

«Փաստ». Նախընտրական գործընթացները Վաղարշապատում սկսվե՞լ...

09:26

«Հրապարակ». ԵԱՏՄ–ից կախվածությունը նվազեցնելու քայլեր են նախապատրաստվում

«Հրապարակ». ԵԱՏՄ–ից կախվածությունը նվազեցնելու քայլեր են...

09:14

«Ժողովուրդ». Անդրանիկ Քոչարյանը խախտել է ԱԺ կանոնակարգը. հանձնաժողովի անդամները զեկույցին չեն ծանոթացել

«Ժողովուրդ». Անդրանիկ Քոչարյանը խախտել է ԱԺ կանոնակարգը. հանձնաժողովի անդամները զեկույցին չեն...

09:01

«Իրավունք». «Պատերով տալ, թող զգան մուրճի «հարվածները». Փաշինյանը նոր հանձնարարական է իջեցրել

«Իրավունք». «Պատերով տալ, թող զգան մուրճի «հարվածները». Փաշինյանը նոր հանձնարարական է...

09:55

«Հրապարակ». ՔՊ–ում կասկածները խորանում են. ի՞նչ են իրականում ստորագրել Վաշինգտոնում

«Հրապարակ». ՔՊ–ում կասկածները խորանում են. ի՞նչ են իրականում ստորագրել...

09:41

«Հրապարակ». Դավիթ Համբարձումյանը հանդիպել է Աղազարյանին. համոզել չի հաջողվել

«Հրապարակ». Դավիթ Համբարձումյանը հանդիպել է Աղազարյանին. համոզել չի...

09:30

«Իրավունք». «Ալեն Սիմոնյանը  ինձ չի կարող «կոտրի», «լաբավոյ» դուրս կգամ թիմի դեմ». ի՞նչ է ակնարկել Հայկ Սարգսյանը

«Իրավունք». «Ալեն Սիմոնյանը ինձ չի կարող «կոտրի», «լաբավոյ» դուրս կգամ թիմի դեմ». ի՞նչ է...

09:26

«Հրապարակ». ՔՊ–ում կասկածները խորանում են. ի՞նչ են իրականում ստորագրել Վաշինգտոնում

«Հրապարակ». ՔՊ–ում կասկածները խորանում են. ի՞նչ են իրականում ստորագրել...

09:16

«Ժողովուրդ». Ավինյանի հոր տան ճանապարհը՝ Շողակաթի «տուրիստական գրավչություններից մեկը»

«Ժողովուրդ». Ավինյանի հոր տան ճանապարհը՝ Շողակաթի «տուրիստական գրավչություններից...

09:02

«Փաստ». Եթե անհանգստանալու բան չունեն, ինչի՞ համար է նման ագրեսիվ քարոզչությունը

«Փաստ». Եթե անհանգստանալու բան չունեն, ինչի՞ համար է նման ագրեսիվ...

09:54

«Փաստ». Ո՞ւմ միջև է ընթանալու պայքարը Հայաստանում

«Փաստ». Ո՞ւմ միջև է ընթանալու պայքարը Հայաստանում

09:44

«Հրապարակ». Փարաքարի դեպքերից հետո իշխող թիմի վախերը մեծացել են. Արփինե Սարգսյանին չեն վստահում

«Հրապարակ». Փարաքարի դեպքերից հետո իշխող թիմի վախերը մեծացել են. Արփինե Սարգսյանին չեն...

09:32

«Հրապարակ» . «Արթիկ» ՔԿՀ-ում «դեբոշ» է եղել, որն ավարտվել է ծեծկռտուքով

«Հրապարակ» . «Արթիկ» ՔԿՀ-ում «դեբոշ» է եղել, որն ավարտվել է...

09:15

«Իրավունք». 50+ ձայները ՔՊ–ինն են լինելու. «վիզ է առել» ՏԿԵ նախարարը

«Իրավունք». 50+ ձայները ՔՊ–ինն են լինելու. «վիզ է առել» ՏԿԵ...

09:02

«Ժողովուրդ». Նախկին ՀՀԿ-ականը ՔՊ-ում թիվ 2 լիդերն է. ՔՊ վարչության ընտրությունների արդյունքները դեռ թեժ քննարկվում են

«Ժողովուրդ». Նախկին ՀՀԿ-ականը ՔՊ-ում թիվ 2 լիդերն է. ՔՊ վարչության ընտրությունների արդյունքները...

09:56

«Հրապարակ». Ի՞նչ կապ ունի Հայկ Սարգսյանը Փարաքարի սպանության կասկածյալների կլանի հետ

«Հրապարակ». Ի՞նչ կապ ունի Հայկ Սարգսյանը Փարաքարի սպանության կասկածյալների կլանի...

09:43

«Հրապարակ». ՔՊ–ականներին էլ են գաղտնալսում. նրանք էլ շրջանցելու ձևը գտել են

«Հրապարակ». ՔՊ–ականներին էլ են գաղտնալսում. նրանք էլ շրջանցելու ձևը գտել...

09:35

«Փաստ». Գյումրուց Փարաքար. Փաշինյանի վախերն ու բարդույթները

«Փաստ». Գյումրուց Փարաքար. Փաշինյանի վախերն ու...

09:02

«Հրապարակ». Արուսյակ Մանավազյանը «մանթրաժի» մեջ է

«Հրապարակ». Արուսյակ Մանավազյանը «մանթրաժի» մեջ է

09:44

«Ժողովուրդ». Ընդդիմախոսների դեմ նոր արշավի պլան է մշակվել ՔՊ-ում

«Ժողովուրդ». Ընդդիմախոսների դեմ նոր արշավի պլան է մշակվել...

09:16

«Իրավունք». Ավինյանն ամենևին էլ տխուր չէ ՔՊ վարչությունում հետնապահի դիրքերից

«Իրավունք». Ավինյանն ամենևին էլ տխուր չէ ՔՊ վարչությունում հետնապահի...

09:02

«Ժողովուրդ». Թուրք գործընկերը՝ Միրզոյանին, չինացի գործընկերը Փաշինյանին տվել են նվերներ

«Ժողովուրդ». Թուրք գործընկերը՝ Միրզոյանին, չինացի գործընկերը Փաշինյանին տվել են...

09:52

«Հրապարակ». Ծանր ապրումներ ՔՊ–ում

«Հրապարակ». Ծանր ապրումներ ՔՊ–ում

09:45

«Հրապարակ». Ո՞ւմ թերացումն է եղել. ՆԳ նախարարը հրաժարական կտա՞

«Հրապարակ». Ո՞ւմ թերացումն է եղել. ՆԳ նախարարը հրաժարական...

09:33

«Փաստ». Ի՞նչ է առաջարկում ՊՆ-ն նախազորակոչիկի, զորակոչիկի բժշկական կրկնակի հետազոտությունը բացառելու համար

«Փաստ». Ի՞նչ է առաջարկում ՊՆ-ն նախազորակոչիկի, զորակոչիկի բժշկական կրկնակի հետազոտությունը...

09:16

«Փաստ». Ե՞րբ հնարավոր կլինի կենսաթոշակները բարձրացնել 50 տոկոսով

«Փաստ». Ե՞րբ հնարավոր կլինի կենսաթոշակները բարձրացնել 50...

09:03

«Ժողովուրդ». Ով է Ջրային կոմիտեի նորանշանակ նախագահ Արամազդ Ղալամքարյան

«Ժողովուրդ». Ով է Ջրային կոմիտեի նորանշանակ նախագահ Արամազդ...

09:55

«Ժողովուրդ». Վարդան Ղուկասյանի օրերը հաշված են. Փաշինյանը հրահանգը տվեց

«Ժողովուրդ». Վարդան Ղուկասյանի օրերը հաշված են. Փաշինյանը հրահանգը...

09:46

«Իրավունք». ԱԺ–ում Ալենի շուրջ սկանդալը պատահական չէր

«Իրավունք». ԱԺ–ում Ալենի շուրջ սկանդալը պատահական չէր

09:34

«Հրապարակ». Ինչու են դադարեցվում Կապան-Երևան թռիչքները

«Հրապարակ». Ինչու են դադարեցվում Կապան-Երևան...

09:17

«Իրավունք». Փաշինյանը ՔՊ-ական ակտիվին նոր հրահանգ է իջեցրել` «ինձ ցուցակները ներկայացրեք»

«Իրավունք». Փաշինյանը ՔՊ-ական ակտիվին նոր հրահանգ է իջեցրել` «ինձ ցուցակները...

09:03

«Ժողովուրդ». ՔՊ վարչության ընտրությունների առեղծվածը չբացատրվեց. ի՞նչ էին հաշվում 3 օր

«Ժողովուրդ». ՔՊ վարչության ընտրությունների առեղծվածը չբացատրվեց. ի՞նչ էին հաշվում 3...

09:55

«Հրապարակ». Ինչո՞ւ էր Անդրանիկ Սիմոնյանը մեկնել Բաքու

«Հրապարակ». Ինչո՞ւ էր Անդրանիկ Սիմոնյանը մեկնել Բաքու

09:44

«Փաստ». Արևմուտքում էլ շատ լավ տեսնում են, թե ինչ «բողկեր է ցանում» օրվա իշխանությունը

«Փաստ». Արևմուտքում էլ շատ լավ տեսնում են, թե ինչ «բողկեր է ցանում» օրվա...

09:32

«Հրապարակ». ՀԷՑ–ում նշանակումներն անում են Աննա Հակոբյանի մտերիմները

«Հրապարակ». ՀԷՑ–ում նշանակումներն անում են Աննա Հակոբյանի...

09:15

«Հրապարակ». Ինչու Փաշինյանի քավորը չհաղթահարեց ՔՊ վարչության անցողիկ շեմը

«Հրապարակ». Ինչու Փաշինյանի քավորը չհաղթահարեց ՔՊ վարչության անցողիկ...

09:02

«Ժողովուրդ». Կկայանա «Ժողովրդավարության ֆորում»՝ բռնության ստվերում. ինչ սպասել

«Ժողովուրդ». Կկայանա «Ժողովրդավարության ֆորում»՝ բռնության ստվերում. ինչ...

09:52

«Հրապարակ». Օպերատիվ համարներ, թանկարժեք մեքենա. Փաշինյանն իմացել, բայց աչք է փակել

«Հրապարակ». Օպերատիվ համարներ, թանկարժեք մեքենա. Փաշինյանն իմացել, բայց աչք է...

09:44

«Հրապարակ». ՀԷՑ–ի «հարցը» կքննվի դեկտեմբերին

«Հրապարակ». ՀԷՑ–ի «հարցը» կքննվի դեկտեմբերին

09:33

«Հրապարակ». ՔՊ-ում հասկացել են, որ անանուն նամակագիրը Հայկ Սարգսյանն է. մանրամասներ նիստից

«Հրապարակ». ՔՊ-ում հասկացել են, որ անանուն նամակագիրը Հայկ Սարգսյանն է. մանրամասներ...

09:14