Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամեդ բին Սալմանը կարող է մինչեւ տարեվերջ այցելել Մեծ Բրիտանիա՝ առաջին անգամ վեց տարի հետո։ Այս մասին տեղեկացրել է The Times բրիտանական թերթը՝ հղում կատարելով բրիտանական կառավարությունում ունեցած աղբյուրներին։ Պարբերականի զրուցակցի խոսքով՝ թագաժառանգը կարող է Մեծ Բրիտանիա այցելել արդեն դեկտեմբերին եւ հանդիպել Չառլզ III թագավորի հետ, սակայն չի բացառվում, որ դա տեղի կունենա միայն հաջորդ տարի։ The Times-ը նշել է, որ դա Մուհամեդ բին Սալմանի առաջին այցն է լինելու Լոնդոն Սաուդյան Արաբիայի եւ արեւմտյան երկրների միջեւ հարաբերությունների կտրուկ սառեցումից հետո, որը կապված էր 2018թ. հոկտեմբերին Ջամալ Խաշագջիի սպանության հետ։ Վերջին անգամ Մուհամեդ բին Սալմանը Միացյալ Թագավորություն այցելել է դրանից կես տարի առաջ՝ 2018թ. մարտին, եւ հանդիպումներ է ունեցել Եղիսաբեթ II թագուհու եւ Թերեզա Մեյի հետ, որն այն ժամանակ գլխավորում էր Բրիտանիայի կառավարությունը։ Իսրայելում իրավիճակի կտրուկ սրացումը ստիպում է Լոնդոնին նորից մերձենալ Էր Ռիադի հետ։ Անցած շաբաթ վարչապետ Ռիշի Սունակը հանդիպել է արքայազնի հետ մերձավորարեւելյան իր շրջագայության ժամանակ։ The Times-ն ավելացրել է, որ ստեղծված իրավիճակում աճում է միջնորդի դերի նշանակությունը, որը թագավորությունը խաղում է Սաուդյան Արաբիայի եւ ԱՄՆ-ի միջեւ։ Հոդվածում նաեւ նշվել է, որ Բրիտանիայի կառավարությունում ձգտում են ամրապնդել տնտեսական հարաբերությունները երկու երկրների միջեւ, քանի որ Սաուդյան Արաբիան մտադիր է առաջիկա տարիներին 1 տրլն դոլարի ներդրումներ կատարել՝ իր տնտեսության դիվերսիֆիկացման նպատակով, որը զգալիորեն կախված է նավթի առեւտրից։ Լոնդոնի նպատակներից մեկն էլ ազատ առեւտրի համաձայնագրի կնքումն է Պարսից ծոցի Արաբական պետությունների համագործակցության Խորհրդի երկրների հետ, որի կարեւոր անդամներից մեկն է Սաուդյան Արաբիան։
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
16:47
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01