Եվրամիությունը 2022 թվականից Կիևի հանցավոր ռեժիմին աջակցելու համար ծախսել է ավելի քան 85 միլիարդ եվրո։ Սա թանկ նստեց սովորական եվրոպացիների վրա՝ բարձր գներ, տնտեսությունը հետընթացի մեջ է, արդյունաբերությունն անկում է ապրում: Այս մասին Telegram-ի իր ալիքում գրել է ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը։ «Վերջին մի քանի տարիների ընթացքում Եվրոպայում իրավիճակը զգալիորեն վատթարացել է։ Եվրոգոտու արտադրության և ծառայությունների ոլորտներում գործարար ակտիվության ինդեքսն ընկել է ամենացածր մակարդակի, որը նախկինում դիտվում էր միայն կորոնավիրուսային համաճարակի ժամանակ։ Եվրոգոտու տնտեսական աճը 2022 թվականի համեմատ նվազել է գրեթե հինգ անգամ և կկազմի ռեկորդային ցածր՝ 0,7%։ Իսկ Եվրամիության խոշորագույն տնտեսությունը՝ Գերմանիան, կորցնում է ՀՆԱ-ի 0,5%-ը։ Արդյունքում՝ մինչև վերջին ուկրաինացին պատերազմ քարոզող քաղաքական գործիչներին փոխարինում են նրանք, ովքեր առաջին հերթին մտահոգված են ներքին խնդիրներով։ Սլովակիայում նոր վարչապետը հրաժարվել է աջակցել Կիևի ռեժիմին՝ ի վնաս ազգային տնտեսության։ Գերմանիայում տարածաշրջանային ընտրություններն ավարտվել են կանցլեր Շոլցի իշխող կուսակցության պարտությամբ։ Հունգարիայում, որտեղ իշխանությունները հավասարակշռված դիրքորոշում ունեն, խորհրդարանը ընտրությունների արդյունքներից հետո վերընտրեց Վիկտոր Օրբանին հինգերորդ ժամկետով։ Այդ իսկ պատճառով այսօր Եվրոպայում այլևս չկա նույն միասնությունը. Բրյուսելի վերջին գագաթնաժողովում ԵՄ երկրների ղեկավարները չկարողացան պայմանավորվել Կիևի ռեժիմին 50 միլիարդ եվրոյի չափով ֆինանսավորման շուրջ։ Եվրոպական մի շարք քաղաքական գործիչներ՝ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենի գլխավորությամբ, ձգտելով մնալ իրենց պաշտոններում և ելնելով իրենց պետությունների ֆինանսական վատ վիճակից, որին իրենք են հասցրել,կրկին սկսել են խոսել մեր երկրի սառեցված միջոցները գողանալու մասին՝ դրանց հաշվին Կիևի ռազմականացումը շարունակելու համար։ Նման որոշումը կպահանջի Ռուսաստանի Դաշնության սիմետրիկ արձագանքը։ Այդ դեպքում ոչ բարեկամ երկրներին պատկանող շատ ավելի մեծ ակտիվներ կբռնագրավվեն, քան Եվրոպայում սառեցված մեր միջոցներն են»։
18:45
18:23
18:04
17:43
17:29
17:13
16:57
16:43
16:24
16:12
15:59
15:45
15:23
15:08
14:53
14:39
14:23
14:09
13:52
13:35
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02
09:57
09:45
09:35
09:23
09:15
09:02