Այսօր «Ժամանակ» թերթում տեղ էր գտել մի հրապարակում ըստ որի «ԱԱԾ աշխատակիցները ձերբակալել են Աբովյանի քաղաքապետարանի երկու աշխատակցի՝ առևտրի բաժնի պետ Մանվել Հովհաննիսյանին և նրա տեղակալ Վահե Հայրապետյանին։ Պարզվել է, որ վերջիններս ամեն օր Աբովյանի շուկայի վաճառողներից յուրաքանչյուրից անօրինական կերպով 500 դրամ գումար են պահանջել և ստացել։ Առևտրականներից ապօրինի հավաքված գումարը քաղաքապետարանի աշխատակիցները փոխանցել են Կոտայքի մարզպետին՝ Կարապետ Գուլոյանին»:
«Ժամանակ» օրաթերթում տեղ գտած հրապարակման հետքերով Slaq.am-ի թղթակիցը զրուցել է Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանի հետ.
- Պարոն Գուլոյան, «Ժամանակ» թերթում կար հրապարակում Աբովյանի քաղաքապետարանի աշխատակիցների ձերբակալման վերաբերյալ և այդ գործի հետ կապված շրջանառվեց նաև Ձեր անունը:
-Բայց մի հարց էլ ես տամ, չէ՞ որ ես արդեն շուրջ երկու տարի է իմ գործունեությունն Աբովյանի քաղաքապետարանում չեմ կազմակերպում:
-Բայց համենայն դեպս հրապարակումը եղավ:
-Ուղղակի ակնհայտ հերյուրանք է և ցավալի է, որ մեր որոշ լրատվամիջոցներ դեռևս աշխատում են այդ ձեռագրով ու անցնում են թույլատրելի բոլոր սահմանները: Բացահայտ հրապարակում են այնպիսի տեղեկություններ, որոնք իրականության հետ ոչ մի կապ չունեն: Կրկնում եմ, դա բառացիորեն հերյուրանք է:
-Պարոն Մարզպետ, այնուամենայնիվ ինչպե՞ս եք որակում այդ հրապարակումը:
-Գիտեք, կատարյալ ապատեղեկատվություն է, որի մասին նույնիսկ խոսելն է ավելորդ, իսկ իմ պարագայում՝ նույնիսկ ծիծաղելի:
-Իսկ ի՞նչ եք պատրաստվում անել այս ուղղությամբ:
-Բնականաբար հերքել այդ լուրը և ակնկալել, որ լրատվամիջոցներն առավել պատասխանատու լինեն իրենց գործի նկատմամբ: Պետք է հրապարակեն ճշտված տեղեկություններ՝ հակառակ դեպքում սուտ և զրպարտող հրապարակումների ուղղությամբ մեր երկրի օրենսդրությունն ունի բազմաթիվ լուծումներ: Ասեմ ավելին, ցանկացած ապատեղեկատվություն և հերյուրանք մենք մշտապես հերքելու ենք և դա անելու ենք հրապարակային:
12:28
12:06
11:33
11:08
10:28
10:03
09:26
09:05
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47