«Մենք այսօր կարոտ ենք բարձր մասնագիտական արժեքներով հարուստ քաղաքական գործիչների, իսկ այդպիսինն է Արմեն Աշոտյանը»,- լրագրողներին ասաց ՀՀ վաստակավոր արտիստ, երգչուհի Շուշան Պետրոսյանը, որը հակակոռուպցիոն դատարանի դիմաց է՝ իր աջակցությունը հայտնելու ամիսներ շարունակ անազատության մեջ պահվող ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին։
Նրա խոսքով, բնականաբար, ներկայիս «հանցագործ իշխանությանը ձեռք չեն տալիս բարձր մասնագետները, գիտակները, արժանապատիվ հայերը, մարտնչող հայերը հանուն հայի, հանուն հայրենիքի»։ «Բնականաբար, Արմեն Աշոտյանը պետք է հայտնվեր այդ ցուցակում։ Այնքան ողորմելի են իրենք իրենց որոշումներով։ Մարդիկ, որոնք իրենց քաղաքական ճանապարհը բացել են քարկոծելով ազատ խոսքը, ազատ խոսքի իրավունքը, այսօր մարդու կարծիքն իրենց համար թվում է զենք իրենց դեմ, որովհետև իրենք համարժեք պատասխան տալ չեն կարող և այս ամենը կավարտվի իրենց գնալով»,-ասաց Շուշան Պետրոսյանը։
Ըստ երգչուհու, սա շարունակական է լինելու, որովհետև անհայրենիք, անխիղճ, ողորմելի տեսակը չի կարող հանդուրժել իր կողքին տեսակ ունեցող հային, փայլուն մտավորականին։ «Արմեն Աշոտյանը պարզապես մերկացնում է իրենց տմարդությունը, ոչ պրոֆեսիոնալիզմը»,- նշեց Շուշան Պետրոսյանը։ Աղբյուր` Panorama.am
11:43
11:27
11:13
10:54
10:42
10:25
10:12
09:57
09:45
09:34
09:26
09:15
09:02
22:50
22:17
22:13
21:34
20:17
20:02
19:46
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:57
09:45
09:34
09:26
09:15
09:02
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02