ԱՄՆ-ում հասարակայնության հետ կապերի հարցով մասնագետ Ստեֆան Պեչդիմալջին, որը Հայոց ցեղասպանությունը վերապրածների թոռ է, ամերիկյան Newsweek ամսագրում հրապարակված «Իսրայելի «Այլևս երբեք» դիլեման» հոդվածում անդրադարձել է Ադրբեջանի հետ Իսրայելի հարաբերություններին, որոնք, ըստ նրա, օգնեցին ավարտին հասցնել հայերի դեմ իրականացված ցեղասպանությունը, դրանով իսկ ցույց տալով, թե ինչպես է արժեզրկվում «Այլևս երբեք» արտահայտության իմաստը։ Պեչդիմալջին, անդրադառնալով Մերձավոր Արևելքում շարունակվող հակամարտությանը, գրում է, որ ինչպես հրեաների, այնպես էլ աշխարհասփյուռ հայերի համար լիովին հասկանալի է, թե ինչ է նշանակում ապրել մշտական վախի մեջ և հարևանների սպառնալիքի ներքո, ովքեր փորձում են քարտեզից ջնջել իրենց: «Անցյալ ամիս Ադրբեջանն ավարտեց ավելի քան 120,000 էթնիկ հայերի էթնիկական զտման իր արշավը հայերի նախնիների հայրենիքում՝ Լեռնային Ղարաբաղում, որը հաջորդել էր ադրբեջանական ուժերի կողմից ամիսներ շարունակվող հարձակումներին և ինը ամիս տեւած ճանապարհային շրջափակմանը, որը միջազգային քրեական դատարանը «ցեղասպանություն» անվանեց», - գրել է հեղինակը։
Ստեֆան Պեչդիմալջին նշում է, որ շատ զուգահեռներ կան Մերձավոր Արևելքում տեղի ունեցողի և Լեռնային Ղարաբաղում՝ Արցախում, բնակվող հայերի դեմ տեղի ունեցածի միջև։ «Երկու հանգամանքներում էլ հարձակումները վառ հիշեցումներ էին, որ Հոլոքոստը և Հայոց ցեղասպանությունը շարունակում են սահմանել մարդկանց նույն խմբերը: Բայց թեև այս անալոգիաները տեղին են թվում, միջազգային հանրությունը արագ արձագանքեց՝ օգնելով Իսրայելին և դատապարտելով ՀԱՄԱՍ-ին, որը սարսափելի հանցագործություններ է իրականացրել, բայց ոչ ցեղասպանություն՝ ըստ էության, անտեսելով իրական ցեղասպանության զոհ դարձած հայերին և աչք փակելով Ադրբեջանի վրա: Ուշադրության և պատասխանատվության այս անհավասարությունը նաև հուշում է, որ այս տեսակի հանցագործություններին և անարդարություններին այլ կերպ են վերաբերվում»,-գրել է նա:
18:58
17:47
17:26
17:03
15:32
15:21
15:03
14:45
14:18
13:46
13:37
13:24
13:03
12:45
12:22
11:42
11:25
11:14
11:14
10:47
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55