«Փաստ» օրաթերթը գրում է.
«Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Կրթաթոշակի տրամադրման կարգը և պայմանները սահմանելու մասին» նախագիծը: Դրանով կարգավորվում են առանց ծնողական խնամքի մնացած երեխաների, ինչպես նաև առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող մինչև 23 տարեկան բարձրագույն ուսումնական հաստատություններում կամ կազմակերպություններում բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով և մագիստրոսի կրթական աստիճաններով սովորողներին կրթաթոշակ տրամադրելու հարաբերությունները։ Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է հստակեցնել առանց ծնողական խնամքի մնացած երեխաների կրթաթոշակի չափը, որը կլինի կառավարության սահմանած պետական կրթաթոշակի չափին համապատասխան: Ներկայում գործող իրավական ակտերով առանց ծնողական խնամքի մնացած երեխաների կրթաթոշակի հստակ չափ սահմանված չէ: Սահմանված կարգով բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով ուսումնառող այն սովորողները, որոնք զորակոչվելու պահին ունեն առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձի կարգավիճակ, ծառայության ավարտից հետո մինչև ուսումնառության ավարտը կպահպանեն համապատասխան ուսումնական հաստատությունում կրթաթոշակ ստանալու հնարավորությունը: Հղիության և ծննդաբերության, ինչպես նաև մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող՝ առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով ուսումնառող սովորողները մինչև ուսումնառության ավարտը պահպանում են կրթաթոշակ ստանալու հնարավորությունը: Միաժամանակ մեկից ավելի կրթաթոշակների հավակնելու դեպքում սովորողը կարող է օգտվել դրանցից միայն մեկից, որի դեպքում կիրառվում է կրթաթոշակի առավելագույն չափը: Այս կարգով սահմանված կրթաթոշակը տրամադրվում է ուսանողի մինչև 23 տարին լրանալը»: Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
23:47
23:33
23:09
22:43
22:32
22:23
18:45
18:33
18:20
17:34
16:35
16:14
15:55
15:45
15:23
14:58
14:42
14:23
13:46
13:28
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02