«Ավելացված արժեքի հարկի մասով, մեր գնահատականով, շուրջ 120 մլրդ դրամի ստվեր կա, շրջհարկի և եկամտահարկի հանրագումարով ես՝ մոտավորապես նույն գումարի չափով ստվեր կա»,-ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագիծը քննարկելիս հայտարարեց ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը և հավելեց.
«Մեր և Ֆինանսների նախարարության ստվերի գնահատականները փոքր ինչ տարբերվում են, թեև նախորդ տարվա աշխատանքների արդյունքներով դրանք բավական մոտեցվել են»: ՊԵԿ նախագահը հայտնեց, որ այդտեղ իր ղեկավարած կառույցի վերահսկողական կարողությունների զարգացումն է առաջնային, որովհետև չեն կարող հավակնել 100% ստվերից դուրս տնտեսություն ունենալուն, բայց ստվերը պետք է կրճատվի և կարևորեց պայքարը դրա դեմ: Նա տեղեկացրեց, որ 2023 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին հավաքվել է 1 տրիլիոն 617 միլիարդ դրամ հարկային եկամուտ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է 211 միլիարդ դրամով կամ 15 %-ով: Ըստ Բադասյանի ներկայացրած թվերի, ավելացված արժեքի հարկն աճել է 33,3 %-ով կամ նախորդ տարվա համեմատությամբ՝ 70,4 միլիարդ դրամով: «Ակցիզային հարկը 5,9 % է կազմում, նախորդ տարվանից ավելի է 10,6 միլիարդ դրամով կամ 12,4 %ով: Շահութահարկը 17,1 % է կամ 84 միլիարդով ավելի, քան նախորդ տարի: Շրջանառության հարկը 2,3 %-ով է ավելի կամ 8,6 միլիարդով դրամ կամ 29,8 %ով: 25 % ապահովվել է եկամտային հարկի հաշվին: Գումարը կազմել է 404,8 միլիարդ դրամ, ինչը նախորդ ժամանակահատվածի համեմատ ավելի է 56,2 միլիարդ դրամով կամ 16,1 %-ով»,-հայտնեց ՊԵԿ նախագահը: Հայտնելով, որ եկամտային հարկը 1 %-ով նվազել է՝ Բադասյանը հայտնեց, որ եկամտային հարկի գծով վերադարձը կազմել է 44,6 միլիարդ դրամ, ինչը նվազեցվում է մուտքերից: Նա տեղեկացրեց, որ 2023 հունվար-սեպտեմբեր ամիսներին եկամտային հարկի վերադարձը կազմել է 265,2 միլիարդ դրամ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է 92,2 միլիարդ դրամով կամ 54,2 %-ով:
«ԱԱՀ-ի գումարը 216,8 միլիարդ դրամ է, ինչը 76,8 միլիարդ դրամով է ավելի կամ 54,9 %-ով, իսկ եկամտային հարկի վերադարձը 44,6 միլիարդ է, որից 37,5 միլիարդը հիպոտեկային վարկերի սպասարկման գումարներն են: Այս ցուցանիշը 14,2 միլիարդով ավելի է նախորդ ժամանակահատվածներից, որը կազմում է շուրջ 46,6 %»,- հայտարարեց ՊԵԿ նախագահը:
11:45
11:23
11:09
10:47
10:34
10:15
10:10
09:55
09:36
09:29
09:19
09:02
23:14
18:42
18:33
16:45
12:09
11:38
10:26
23:47
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02