ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը հայտնում է․ «Հոկտեմբերի 31֊ին, ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության անդամ, ԵՊԲՀ ուսանող, «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանակիր, Արցախյան 44-օրյա պատերազմի նահատակ Կիմ Խաչատրյանի հիշատակի օրն է։ Ի հիշատակ հավատավոր ընկերոջ` ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը հայտարարում է Կիմ Խաչատրյանի անվան կրթաթոշակի ամենամյա մրցույթ: Մրցույթին կարող են դիմել այն ուսանողները, ովքեր Արցախի Հանրապետությունից բռնի տեղահանության հետևանքով ուսումը շարունակում են ՀՀ բուհերում։ Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել հետևյալ հայտադիմումը՝ Անհրաժեշտ փաստաղթերի ցանկը՝ Ինքնակենսագրական (CV) Անձնագիր (2-5 էջերը) Տեղեկանք բուհից` Արցախի Հանրապետության ուսհաստատությունից ՀՀ ուսհաստատություն տեղափոխվելու մասին Էսսե՝ «Արցախյան մտորումներ անցյալի, ներկայի և ապագայի շուրջ» խորագրով Երաշխավորագիր (բնութագիր) դասախոսի կողմից (լրացուցիչ) Հասարակական ակտիվությունը հաստատող տեղեկանքներ, եթե կան Պատերազմի մասնակից ուսանողների պարագայում, ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության կամ քաղաքացու զինվորական հաշվառման վայրի տարածքային ստորաբաժանման կողմից տրամադրված տեղեկանք կամ զինվորական հաշվառման գրքույկի առաջին և համապատասխան նշմամբ էջերի պատճենը (լրացուցիչ) Դիմելու վերջնաժամկետը 2023թ. դեկտեմբերի 25-ն է։ Հայտադիմումը լրացնելուց հետո մրցույթի մասնակիցները կստանան իրենց էլ. փոստի հասցեին ուղարկված հաստատող նամակ։ Այնուհետև՝ կրթաթոշակի հայտարարված մրցույթի արդյունքում ստացած հայտերից մրցութային հանձնաժողովի գնահատմամբ կընտրվեն «Արցախյան մտորումներ անցյալի, ներկայի և ապագայի շուրջ» խորագրով հինգ լավագույն էսսեները, որոնք էլ առանձին մրցութային կարգով կներկայացվեն մեր էջի հետևորդների դատին։ Այնուհետև, մինչև 2024թ. հունվարի 20-ը ներառյալ ամենաշատ հավանում ստացած էսսեի հեղինակը կարժանանա առանձին մրցանակի։ Իսկ ընդհանուր մրցույթի արդյունքում կրթաթոշակի արժանացած ուսանողների անունները կհայտարարվեն 2024թ․ հունվարի 30-ին։
Հարցերի դեպքում կարող եք զանգահարել նշված հեռախոսահամարով՝ +37493471990 կամ գրել էլ․հասցեին` [email protected] և ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության պաշտոնական էջին»։
18:58
17:47
17:26
17:03
15:32
15:21
15:03
14:45
14:18
13:46
13:37
13:24
13:03
12:45
12:22
11:42
11:25
11:14
11:14
10:47
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55