Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը Միացյալ Նահանգներում 2016 թվականին կայանալիք նախագահական ընտրություններին ընդառաջ հաղորդագրություն է տարածել:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ ամեն չորս տարին մեկ հանձնախումբն ուսումնասիրում է ԱՄՆ հայ համայնքի մտահոգությունների վերաբերյալ նախագահի թեկնածուների նախկին հայտարարություններն ու քարոզարշավում որդեգրած դիրքորոշումը:
«Հաշվի առնելով խորհրդակցությունները ԱՄՆ հայ համայնքի խնդիրների շուրջ նրանց առաջնահերթությունների վերաբերյալ և վերանայելով գլխավոր կուսակցությունների թեկնածուների դիրքորոշումն ու արձանագրությունները` Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը որոշում է կայացրել, որ չի աջակցելու ո՛չ Հիլարի Քլինթոնին, ո՛չ Դոնալդ Թրամփին»,- ասվում է հանձնախմբի հայտարարության մեջ:
ԱՄՆ հայկական համայնքը նախագահի թեկնածուներից որևէ մեկին սատարելու միասնական որոշում չունի: Ավելի վաղ «Արմենպրես»-ի հետ զրույցում նշել էր «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր Հարութ Սասունյանը:
«ԱՄՆ-ի հայ համայնքն այս հարցով դեռ չի կողմնորոշվել: Ոչ մի գլխավոր կազմակերպություն, ոչ մի համայնք այս կամ այն թեկնածուին նախընտրելու վերաբերյալ հայտարարություն դեռ չի արել, որովհետև լուրջ խնդրի առաջ ենք կանգնել: Ունենք երկու թեկնածու, որոնցից մեկը Հիլարի Քլինթոնն է, ումից դժգոհ ենք հայկական և այլ հարցերի վերաբերյալ իր անցյալի խոստումները չհարգելու պատճառով: Մյուսը Դոնալդ Թրամփն է, որի պարագայում մեկ այլ խնդիր կա. նա հայկական հարցի մասին որևէ բան չի ասել, ծանոթ չենք, թե ինչ դիրքորոշում ունի: Չենք կարող կուրորեն նրան պաշտպանել, մինչև առիթ լինի, նստենք, խոսենք»,-ասաց Հարութ Սասունյանը:
Նա նշեց, որ պետք չէ կենտրոնանալ հարցի վրա` այս կամ այն թեկնածուն ճանաչո՞ւմ է Հայոց ցեղասպանությունը, թե ոչ:
«Փորձը ցույց է տալիս, որ թեկնածուները խոստանում են, սակայն խոստմանը տեր չեն կանգնում: Մենք կարիք չունենք այնպիսի խոստումների, որոնք չեն հարգելու: Հայոց ցեղասպանությունը ճանաչվել է արդեն և կարիքը չունենք որևէ մեկին խնդրելու, որ ճանաչի: Մենք ունենք այլ հարցեր, մասնավորապես, ԼՂ-ի հարցը, ԱՄՆ-ի կողմից Հայաստանին արտաքին օժանդակություն տալը, շրջափակման վերացումը, Թուրքիայի վրա ճնշում գործադրելը, մեր կալվածքները ստանալը, սիրիահայերի հարցը և այլն: Նախընտրելի այդ հարցերով պետք է զբաղվել թեկնածուների հետ»,-ասաց նա:
Հայոց ցեղասպանության հարցի հետ կապված Հարութ Սասունյանը նշեց, որ շարունակում են պահանջել արդարություն, աշխատանք տանել կորցրածը վերադարձնելու ուղղությամբ: Հարութ Սասունյանը որպես ուղի համարեց միջազգային դատարանները:
Դա ի տես այն բանի, որ Սոցիալ-Դեմոկրատ Հնչակյան կուսակցությունը ԱՄՆ նախագահական ընտրություններում իր զորակցությունն է հայտնել Դեմոկրատական կուսակցության թեկնածու Հիլարի Քլինթոնին:
17:47
00:00
16:32
15:35
15:08
14:21
14:14
13:42
13:17
12:49
12:17
11:55
11:20
11:19
10:52
10:35
10:09
09:38
18:18
17:39
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44