Հոկտեմբերի 30-ին Մոսկվայի Ա. Ս. Պուշկինի անվան կերպարվեստի պետական թանգարանում Հայաստանի և Ռուսաստանի առաջատար թանգարանների համագործակցությամբ կայացել է «Ուրարտուի թագավորությունը. Հին Հայաստանի ժառանգությունը. Ուրաշու-Հարմինույա-Արմինա» ցուցադրության պաշտոնական բացման արարողությունը: Այս մասին հայտում են ՌԴ-ում ՀՀ դեսպանությունից։
«Միջոցառման բացմանը ներկա էին ինչպես ՌԴ-ում ՀՀ դեսպանության դիվանագիտական անձնակազմը, Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի Հայոց թեմի և հայ համայնքի ներկայացուցիչները, Հայաստանի Պատմության և էրեբունի թանգարանների տնօրենները, այնպես էլ ՌԴ Մշակույթի նախարարության և այլ գերատեսչությունների ներկայացուցիչները, ՌԴ պետական պատմական թանգարանի և այլ առաջատար թանգարանների տնօրենները։ Ցուցանմուշները բերվել էին ինչպես «Հայաստանի պատմության» և «Էրեբունի» թանգարաններից, այնպես էլ «Ռուսաստանի պետական պատմական» թանգարանից և «Էրմիտաժից»։ Բացմանը ողջույնի խոսքով հանդես եկավ Դեսպանության աշխատակազմի ղեկավար Արտակ Գաբրիելյանը՝ ընթերցելով ՌԴ-ում ՀՀ դեսպանի ուղերձը։ Շնորհակալություն հայտնելով կազմակերպիչներին ցուցադրությունը բարձր մակարդակով կազմակերպելու և Հին Հայկական մշակույթը հանդիսատեսի լայն շրջանակին հասանելի դարձնելու համար՝ ուղերձում նշվեց երկու դաշնակից պետությունների համագործակցությամբ նմանօրինակ նախաձեռնությունների շարունակական կյանքի կոչման անհրաժեշտությունը։ Ի նշանավորումն «Ուրարտուի թագավորությունը. Հին Հայաստանի ժառանգությունը. Ուրաշու-Հարմինույա-Արմինա» ցուցադրության կազմակերպման նպատակով տարված պրոֆեսիոնալ աշխատանքի՝ Դեսպանությանը կից մշակույթի կենտրոնի տնօրեն Վլադիմիր Գաբբեն մշակույթի կենտրոնի հուշամեդալներ և պատվոգրեր հանձնեց ցուցադրության կազմակերպիչներին։ Ողջույնի խոսքով հանդես եկան նաև ՌԴ մշակույթի նախարարության ներկայացուցիչը և ՌԴ մի շարք թանգարանների տնօրեններ։ Ցուցադրությունը այցելուների համար բաց է մինչև 2024 թվականի հունվարի 28-ը»,- ասվում է հաղորդագրությունում։
16:45
16:16
15:45
15:29
14:44
14:18
13:28
13:09
12:49
12:32
12:13
12:10
11:38
11:23
11:02
10:45
10:32
10:16
09:52
09:42
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:52
09:42
09:35
09:16
09:02
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15
09:02
09:56
09:43
09:35
09:02
09:44
09:16
09:02
09:52
09:45
09:33
09:16
09:03
09:55
09:46
09:34
09:17
09:03
09:55
09:44
09:32
09:15
09:02
09:52
09:44
09:33
09:14