«Հրապարակ» թերթը գրում է.
«Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը երեկ խորհրդարանում հայտնել է, որ Երասխում կառուցվող մետաղաձուլական գործարանը, որի աշխատանքները խոչընդոտվում են ադրբեջանական կողմի կրակոցների պատճառով, կտեղափոխվի «մոտակա» վայր: Հարցին, թե գործարանն ուր է տեղափոխվելու, նա կարճ պատասխանել է․ «Մոտակայքում»։ Մենք դեռեւս ամիսներ առաջ՝ հուլիս-օգոստոսին ենք գրել, որ տեղափոխությունն արդեն իրականացվել է, եւ հայ-ամերիկյան ընկերությունը Զոդում՝ Երասխից եւ հայ-ադրբեջանական սահմանից մոտ 10 կմ հեռավորության վրա գտնվող բանավանում է կառուցում նույն գործարանը, որը, ավելի ճիշտ՝ մի արտադրամաս է եւ ոչ թե մեծ գործարան։ Փաստորեն, ՀՀ իշխանություններն այստեղ էլ ենթարկվեցին ադրբեջանական քմահաճույքներին, մինչդեռ Նիկոլ Փաշինյանը 24/7 ռեժիմով հայտարարում է, թե Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրումն իրատեսական է համարում, նախօրեին էլ ԱԺ-ում ուրախությամբ ավետեց, թե Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ 3 հիմնական սկզբունքները համաձայնեցված են: Իսկ իրականությունն այն է, որ Փաշինյանը խաղաղություն է մուրում, եւ անգամ ՀՀ 29,800 ք/կմ տարածքում մենք չենք կարողանում մի փոքրիկ արտադրություն գործարկել։ Նույնիսկ վախենում ենք պատկերացնել, թե «բոլոր սկզբունքների շուրջ համաձայնություն» ասելով Փաշինյանն ինչ նկատի ունի»: Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
18:58
17:47
17:26
17:03
15:32
15:21
15:03
14:45
14:18
13:46
13:37
13:24
13:03
12:45
12:22
11:42
11:25
11:14
11:14
10:47
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55