Հաջորդ տարվա պետական բյուջեով վարչապետի աշխատակազմում կիրականացվի 24 մլրդ 572 միլիոն դրամի ծախսեր, 11 ծրագրեր՝ 57 միջոցառումների միջոցով։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 1-ին, ԱԺ-ում պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտնեց վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արմենակ Խաչատրյանը։
Նրա խոսքով, այդ ծրագրերն են՝ պետական հատվածի արդիականացման ծրագիր, աջակցություն հասարակական և այլ կազմակերպություններին, հանրային իրազեկում, վարչապետի լիազորությունների իրականացման ապահովում, ինչպես նաև տոների և հիշատակի օրերի ծրագրագրեր։ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը հետաքրրվեց տոների և հիշատակի օրերի համար նախատեսված հատկացումներից։ Ընդդիմադիր պատգամավորը նկատեց, որ պետբյուջեով փող է հատկացվում «Քաղաքացու օր»-ը և «Մեր ժամանակների հերոս»-ը նշելու համար, մինչդեռ, ըստ նրա, «Մեր ժամանակի հերոսը» տոն չէ։ Մինասյանը հարցրեց՝ արդյո՞ք սա նաև նշանակում է, որ 2024 թվականին այս ծրագրով Կառավարությունը չի պատրաստվում նշել բազմաթիվ հիշատակի օրեր, այդ թվում՝ Ցեղասպանության հիշատակի օրը։ Վարչապետի աշխատակազմի տեղակալն էլ պարզաբանեց, որ «Մեր ժամանակի հերոսը» միջացառումը նախատեսվում է անցկացնել հաջորդ տարի սեպտեմբերի 21-ին՝ ՀՀ անկախության օրը։ «Նախորդ տարրիների բյուջեներով ի սկզբանե չի նախատեսվել, որովհետև կազմակերպման ծախսերը հայտնի չեն եղել։ Սակայն, հիմա հստակ թվերի պատկերացումներ ունենք և որոշելու ենք հետագայում պահուստային ֆոնդը չծանրաբեռնելու նպատակով ծրագիրն ավելացնել բյուջեի նախագծով»,- հստակեցրեց Խաչատրյանը։
12:25
12:04
11:53
11:36
11:27
11:13
10:55
10:38
10:23
10:07
09:56
09:45
09:35
09:26
09:13
09:02
23:23
22:47
22:29
22:02
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:35
09:26
09:13
09:02
09:53
09:44
09:35
09:25
09:12
09:01
09:45
09:32
09:23
09:15
09:02
10:06
09:53
09:46
09:35
09:24
09:13
09:01
09:25
09:14
09:02
09:58
09:45
09:34
09:26
09:13
09:02
09:02
09:45
09:35
09:27
09:12
09:01
09:45
09:34
09:26
09:14
09:02
10:05
09:53
09:45
09:34
09:26
09:13