«Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ի մասնագետները հոկտեմբերին ՀՀ Վայոց ձորի մարզի Կեչուտ բնակավայրում իրականացրել են մարտական գործողությունների հետևանքով աղտոտված տարածքի մաքրման աշխատանքներ։ Մաքրվել է 15 354 մ2 տարածք, հայտնաբերվել է՝ 5 միավոր КОБЭ M-095 տեսակի կասետային ենթազինամթերք։ Հայտնաբերված ենթազինամթերքը ոչնչացվել է։
Կենտրոնից հայտնում են, որ հոկտեմբերին «ՀԱՓԿ» ականազերծման խումբը, համագործակցելով Սյունիքի մարզի տեղական ինքնակառավարման մարմինների և փրկարար ծառայության հետ, ստացված տեղեկատվության համաձայն, Տեղ գյուղում իրականացրել է չպայթած զինամթերքի հայտնաբերման և նույնականացման աշխատանքներ՝ հայտնաբերվել է՝ 2 միավոր 122 մմ, մեկական 125 մմ և 152 մմ չպայթած արկեր։ Հայտնաբերված զինամթերքը ոչնչացվել է։ Հոկտեմբերին «ՀԱՓԿ» մասնագետներն Արագածոտնի մարզի Ապարան համայնքի Քուչակ բնակավայրում տեղազննման աշխատանքներ իրականացնելու արդյունքում հայտնաբերել են 1 միավոր «ПГ-7» հակատանկային նռնակ և 4 միավոր «ВОГ-25» բեկորային նռնակ։ Հայտնաբերված զինամթերքը ոչնչացվել է։ Հոկտեմբերին «ՀԱՓԿ» մասնագետները Սյունիքի մարզի Մեղրի համայնքում և Արմավիրի մարզի Վաղարշապատ քաղաքում իրականացրել են պայթուցիկ զինամթերքի վտանգի իրազեկման դասընթացներ։ Դպրոցների երեխաները, ուսուցչական կազմը, ինչպես նաև համայնքի բնակիչներն իրազեկվել են ականների և չպայթած զինամթերքի վտանգի, ուսուցանվել անվտանգ վարքագծի կանոնների պահպանման մասին։ Հոկտեմբեր ամսվա ընթացքում ընդհանուր իրազեկվել է 378 քաղաքացի։
18:58
17:47
17:26
17:03
15:32
15:21
15:03
14:45
14:18
13:46
13:37
13:24
13:03
12:45
12:22
11:42
11:25
11:14
11:14
10:47
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55