«Պետական կառավարման համակարգում գործող բազմաթիվ պաշտոնյաներ, այդ թվում նաև բարձրաստիճան պաշտոնյաներ ազատվել են իրենց աշխատանքից, անցնում են մեր ուսումնասիրությունների արդյունքում նախաձեռնված քրեական վարույթներով, այս պահին սպասում ենք գործերի՝ դատարան հասնելուն»,- խորհրդարանում ճեպազրույցի ժամանա հայտնեց Պետական վերահսկողության ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը։
Նա հայտարարեց, թե քանի դեռ դատավճիռներ չկան և մեղքերը ապացուցված չեն դատարանով՝ ինքը կոռեկտ չի համարում անուններ հնչեցնել, բայց օբյեկտիվ լրատվություն տարածող լրատվամիջոցներում այդ անուններին կարող են ծանոթանալ: Պատասխանելով ՊՆ-ում արված ուսումնասիրությունների մասին հարցին՝ Պետրոսյանն ասաց, որ 2 շաբաթ առաջ Հակակոռուպցիոն կոմիտեն հայտարարություն էր տարածել յուղերի, քսայուղերի հետ կապված շուրջ 60 միլիոն դրամի չարաշահումների մասով, ինչն իրենց ուսումասիրություների տվյալների հիման վրա էր վարույթը նախաձեռնվել և որի արդյունքում 6 ձերբակալված կա: Ռոմանոս Պետրոսյանը հայտնեց, որ իրենց ուսումնասիրությունների արդյունքներում Առողջապահության նախարարության համակարգում շուրջ 600 միլիոն դրամի պետպատվերի միջոցները վերականգնվել են պետբյուջե։
«Դրանք այն միջոցներն են, որոնք թե՛ մասնավոր ԲԿ-ներին, և թե՛ պետական ԲԿ-ներին պետբյուջեից տրամադրվում են պետական պատվերի շրջանակներում որոշակի սոցիալական խմբերի շահառուներին անհետաձգել բժշկական օգնություն կամ հիմնական բուժական միջոցառումները կազմակերպելու և փոխհատուցելու համար»,-ասաց տեսչական մարմնի ղեկավարը։ Պատասխանելով հարցին, թե ըստ հրապարակումների՝ ՔՊ-ն տարբեր ճյուղերի է բաժանվել, որոնցից մեկն էլ Ռոմանոս Պետրոսյանն է ներկայացնում, ով Արզնի համայնքում սատարել է ոչ ՔՊ-ական թեկնածուի՝ Պետրոսյանն ասաց, թե հայտնի են Արզնի համայնքի 5 տարվա ղեկավար ՔՊ-ական համայնքապետի հետ իր հարաբերությունները և, որ 2018 թվականին Ալեքսեյ Միրզոևն իր առաջարկով է անդամակցել կուսակցությանը:
«Ես ինքս եմ այդ գյուղապետին ներգրավել մեր կուսակցության շարքերը, ապա նաև որպես մարզպետ ներկայացրել եմ մեր կուսակցության վարչությանը՝ թեկնածու առաջադրելու ասորական գյուղում մեծամասնական ընտրակարգով, առնվազն անհեթեթ է նման լուր տարածելը։ Պարզապես վերջին ընտրությանը ես Արզնիում որևէ առնչություն չեմ ունեցել»,-հայտարարեց Ռոմանոս Պետրոսյանը և հավելեց. «Չէի էլ պատկերացնում, որ կարող ենք այնտեղ ՔՊ-ական մեր գյուղապետի պարտությունը արձանագրել։ Ինձ նման երդվյալ ՔՊ-ականն ինչպե՞ս կարող է սեփական թիմի ներսում թևեր ստեղծել»։
Աղբյուր` Panorama.am
17:02
16:45
16:39
16:28
16:05
15:51
15:23
15:09
14:35
14:26
14:21
14:04
13:47
13:24
13:06
12:48
12:33
12:15
12:00
11:53
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55