Արագած լեռան հյուսիս-արևմտյան ստորոտին փռված Սարալանջ համայնքն արդեն հիմնանորոգված եկեղեցի ունի: Գյուղի 5-րդ դարում կառուցված և 19-րդ դարում վերանորոգված միանավ բազիլիկ եկեղեցին, որը խորհրդային տարիներին, ինչպես մյուս բոլոր եկեղեցիները, ծառայել է որպես ամբար, տարիների ընթացքում քայքայվել էր:
Արխիվային պահպանված փաստաթղթերում նույնիսկ կա վկայություն այն մասին, որ գյուղի տարածքը վաղ միջնադարում եկեղեցի է ունեցել, որն ինչ որ ժամանակ ավերվել, իսկ մնացորդների վրա կառուցվել է այժմ գոյություն ունեցող եկեղեցին: Այն եղել է թաղածածկ, երկայնական սրահով: Հնագիտական հետազոտությունները ևս հաստատում են, որ եկեղեցին կառուցվել է 5-րդ դարում, իսկ 19-րդ դարում վերակառուցվել և դարձել է փայտածածկ, տուֆաշեն:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այսօր տեղի է ունեցել հիմնանորոգված եկեղեցու օծման արարողությունը: Եկեղեցին վերանորոգվել է ծնունդով սարալանջցի՝ Արթիկում բնակվող գործարար Սանասար Ղազարյանի բարերարությամբ:
Մինչ եկեղեցու օծումը հոկտեմբերի 27-ին, ձեռամբ Շիրակի թեմի առաջնորդ գերաշնորհ Տ. Միքայել եպիսկոպոս Աջապահյանի օծվել էր եկեղեցու գմբեթի խաչը: Եկեղեցին ևս օծվել է ձեռամբ Շիրակի թեմի առաջնորդի՝ Արթիկի թեմի առաջնորդական տեղապահ հոգեշնորհ Հայր Նարեկ վարդապետ Ավագյանի և թեմի հոգևոր դասի ներկայությամբ։
Սարալանջ գյուղը հիմնել են Կարինից, Կարսից, Մուշից 1828-1829թթ. ռուս-թուրքական պատերազմից հետո մինչև 1842 թ. ընկած ժամանակաշրջանում գաղթած հայ ընտանիքները: Գյուղը նախկինում անվանվել է Բաշգյուղ, Բաշգեղ, Նոր Բաշգյուղ, 1946 թվականին վերանվանվել է Սարալանջ: Գյուղի հին և նոր անվանումները կապված են գյուղի շրջապատի լեռներում ունեցած դիրքի հետ (Բաշգյուղ նշանակում է լանջագյուղ):
12:28
12:06
11:33
11:08
10:28
10:03
09:26
09:05
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47