Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ տեղի է ունեցել աշխատանքային քննարկում: Առանցքում եղել են ԼՂ-ից բռնի տեղահանված հայերի աջակցության վերաբերյալ Եվրոպական միության պատվիրակությանը ներկայացվող առաջարկները:
ԱԺ մամուլի ծառայությունից տեղեկացնում են՝ քննարկմանը մասնակցել են պատգամավորներ, ԵՄ պատվիրակության քաղաքական և մարդու իրավունքների հարցերով պատասխանատու Մարիա Պապամիխաիլը, ԵՊՀ կրթական ծրագրերի համակարգող Սվետլանա Մինասյանը, ԵՊՀ մշակութաբանության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Համլետ Պետրոսյանը, Միջազգային իրավունքի մասնագետ, փաստաբան Արա Ղազարյանը, փաստաբան Տիգրան Եգորյանը: Ողջունելով մասնակիցներին` ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Ռուստամ Բաքոյանը նշել է. «Միջազգային գործընկերների հետ պարբերաբար հանդիպումներ ենք ունենում և վերջերս նաև հանդիպել ենք Եվրամիության դեսպանի հետ, որն առաջարկել է իրենց ներկայացնել ԼՂ-ից բռնի տեղահանված հայերի աջակցությանը վերաբերող առաջարկներ»: Մասնակիցները խոսել են Լեռնային Ղարաբաղում հաշվառված պատմամշակութային ժառանգության պահպանման ուղղությամբ իրականացվելիք քայլերի մասին: ԵՊՀ մշակութաբանության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Համլետ Պետրոսյանի խոսքով այսօր թե' ԼՂ-ի և թե' Հայաստանի սահմաններին գտնվող մշակութային ժառանգությունը հատուկ կառավարման և ներկայացման կարիք ունի: Այս համատեքստում բանախոսն առաջարկել է ստեղծել Հայաստանի լավագույն մասնագետներից կազմված գիտավարչական կենտրոն, որն այս ասպարեզում կիրականացնի մշակութային քաղաքականություն: Քննարկման ընթացքում անդրադարձ է եղել նաև ԼՂ-ից բռնի տեղահանված արցախցիների կորցրած սեփականությունը շուտափույթ և ճշգրիտ գույքագրելու գործընթացի մեկնարկին, փոխհատուցմանը, ԼՂ-ից բռնի տեղահանված ուսանողների հայաստանյան բուհեր ներգրավմանը, նրանց նկատմամբ արտոնությունների սահմանմանը, վարձավճարների երկարաժամկետ փոխհատուցմանը: Նշվել է, որ ՀՀ կառավարության որոշմամբ սեպտեմբերի 19-ից հետո Հայաստան եկած արցախցի յուրաքանչյուր ուսանողի տրամադրվելու է մինչև 70 հազար դրամ` ուսման և այլ ընթացիկ ծախսերը հոգալու համար: Պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը բռնի տեղահանված արցախցիների առջև ծառացած խնդիրների լուծման հարցում կարևորել է միջազգային գործընկերների աջակցությունը: Ամփոփելով քննարկումը` Ռուստամ Բաքոյանը շնորհակալություն է հայտնել մասնակիցներին բարձրացված հարցերի վերաբերյալ բազմաթիվ դիրքորոշումներ և առաջարկներ ներկայացնելու համար և նշել, որ դրանք մանրամասն ուսումնասիրելուց հետո կփոխանցվեն Հայաստանում ԵՄ պատվիրակությանը: Հանձնաժողովի փոխնախագահը նշել է, որ անհրաժեշտություն կա նմանատիպ քննարկում կազմակերպելու նաև պետական մի շարք գերատեսչությունների ներկայացուցիչների մասնակցությամբ:
16:46
16:26
16:04
15:42
15:22
15:05
14:45
14:23
14:09
13:44
13:21
13:05
12:45
12:22
12:06
11:45
11:16
10:53
10:33
09:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55