Կառավարությունն իր այսօրվա՝ նոյեմբերի 2-ի նիստում որոշում կայացրեց, որով ԱԳՆ-ի շենքի (հասցեն՝ Վազգեն Սարգսյան 3) կփոխարինվեն անվտանգության տեսախցիկների և մուտքի/ելքի հսկման համակարգերը:
Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ ԱԳՆ շենքի անվտանգության տեսախցիկների և մուտքի/ելքի հսկման համակարգերը տեղադրվել և շահագործման են հանձնվել 2016թ.-ին: Շահագործման ողջ ընթացքում վերազինման աշխատանքներ չեն իրականացվել: Առկա տեսահսկման համակարգը ներդնելիս օգտագործվել են անալոգային տիպի տեսախցիկներ, մալուխներ և այլ սարքավորումներ: Նոր համակարգը համալրված է լինելու նոր սերնդի թվային տեսախցիկներով, օպտիկամանրաթելային և UTP մալուխներով, նոր տեսակի թվային NVR սարքավորումներով: Մուտքի/ելքի հսկման համակարգի փոխարինման արդյունքում կստանանք ժամանակակից չափանիշներին համապատասխանող համակարգ, որը համապատասխան ծրագրային ապահովման միջոցով կապված կլինի տեսահսկման համակարգի հետ: Համակարգերի ներդնումը կստեղծի հետևյալ հնարավորությունները. 1.Անձի՝ դեմքով, մատնահետքով, համապատասխան քարտով նույնականացման հնարավորություն, 2.Արդիական արգելափակոցի, ռենտգեն խելացի ստուգման համակարգի, կամարակապ մետաղական դետեկտորի, սկանավորող և նույնականացնող սարքի տեղադրման պարագայում՝մասնաշենքի անցակետերում համապատասխան ստուգուման գործընթացը կիրականցվի առավել արդյունավետ և արագ: 3.Անցակետերից յուրաքանչյուրում կտեղադրվի պտտակադռնակ–արգելափակոց, որը կապահովիպաշտոնական այցերի, հանդիպումների ժամանակ բարձրաստիճան պաշտոնատար անձանց առանձնացված մուտքն ու ելքը: 4.Ավտոմեքենաների համարանիշ կարդացող/ֆիքսող տեսախցիկների միջոցով հնարավոր կլինի ԱԳՆ մասնաշենք տանող մուտքերի արգելափակոցների աշխատանքը դարձնել ավտոմատ կառավարվող: Իրականացված շուկայի ուսումնասիրությամբ, վերոնշյալ համակարգերի ձեռք բերման և տեղադրման արժեքը կկազմի 57.000.000 ՀՀ դրամ: Գնվող ապրանքների ցանկը ներառում է՝ պտտակադռնակներով արգելափակոցեր, ռենտգեն խելացի ստուգման համակարգեր, կամարակապ մետաղական դետեկտորներ, սկանավորող և իդենտիֆիկացնող սարքեր, ավտոմեքենաների համարանիշ կարդացող/ֆիքսող տեսախցիկներ, մեքենաների մուտքի/ելքի կառավարող ռադարներ, ցանացային տեսաձայնագրիչսերվերներ, տարբեր տեսակի ցանցային տեսախցիկներ(108 հատ), համապատասխան արտոնագրված ծրագրեր և այլ համալրող սարքեր:
18:58
17:47
17:26
17:03
15:32
15:21
15:03
14:45
14:18
13:46
13:37
13:24
13:03
12:45
12:22
11:42
11:25
11:14
11:14
10:47
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55