ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երրորդ բաժնում իրականացված քննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ ՆԳՆ ոստիկանության մի շարք աշխատակիցներ 2023թ. սեպտեմբերի 21-ին' ժամը 15:30-ի սահմաններում, ծառայություն իրականացնելու ընթացքում նկատել են, որ մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա իրականացնելու միտումով դուրս են եկել Երևան քաղաքի Մաշտոց-Ամիրյան փողոցների խաչմերուկ, փակել ճանապարհների երթևեկելի հատվածը' խոչընդոտելով երթևեկությանը: Իրենց ծառայողական պարտականությունները կատարելու և հասարակական կարգը վերականգնելու նպատակով ոստիկանության աշխատակիցները, մոտենալով հիշյալ քաղաքացիներին, անհնազանդությունները դադարեցնելու և ճանապարհի երթևեկելի հատվածից դուրս գալու օրինական պահանջ են ներկայացրել: Սակայն, քաղաքացիները չեն ենթարկվել ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին, իսկ երբ վերջիններս, շղթա կազմելով, փորձել են նրանց դուրս բերել ճանապարհահատվածից, 24-ամյա երիտասարդը բռնություն է գործադրել ոստիկանության աշխատակիցներից մեկի նկատմամբ. դիտավորությամբ հարվածել է վերջինիս ձախ աչքի քունքային հատվածին' պատճառելով մարմնական վնասվածք։ Այնուհետև, դեպքի վայրում գտնվող ոստիկանության այլ աշխատակիցների օգնությամբ հաջողվել է օրինախախտում կատարող քաղաքացիներին դուրս բերել ճանապարհի բանուկ հատվածից, իսկ 24-ամյա երիտասարդը ձերբակալվել է: Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա երիտասարդին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 452-րդ հոդվածի 3-րդ մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը։ Նախաքննությունն ավարտվել է, քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար։ Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
18:58
17:47
17:26
17:03
15:32
15:21
15:03
14:45
14:18
13:46
13:37
13:24
13:03
12:45
12:22
11:42
11:25
11:14
11:14
10:47
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55