Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Իսրայելի իշխանությունների կոչն իրենց քաղաքացիներին՝ լքել Հյուսիսային Կովկասը և չմեկնել այս տարածաշրջան, Մոսկվան հակառուսական քայլ է համարում, հայտնում է Аргументы и факты հրատարակությունը։ «Կարծում եմ, որ նման գործողությունները, նման հայտարարությունները պարզապես ուղղված են մեր երկրի դեմ և իրականության հետ կապ չունեն»,- ճեպազրույցում ասել է դիվանագետը։ Բացի այդ, Մարիա Զախարովան նշել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքի երկրներում նույնպես տեղի են ունենում հակաիսրայելական ակցիաներ և բողոքի ցույցեր՝ ի պաշտպանություն Պաղեստինի, սակայն Թել Ավիվը դրանց վերաբերյալ առաջարկություններ չի հնչեցնում։ «Սրան մասնակցում են հսկայական թվով մարդիկ՝ ոչ թե հազարավոր, ոչ տասնյակ, այլ հարյուր հազարավոր և միլիոնավոր՝ ՆԱՏՕ-ի մի շարք երկրներում»,- ընդգծել է ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։ Հիշեցնենք, որ հոկտեմբերի 29-ին Մերձավոր Արևելքում հակամարտության դեմ ցուցարարների ամբոխը ներխուժել էր Մախաչկալայի օդանավակայանի թռիչքուղի։ Դա տեղի է ունեցել Թել Ավիվից ինքնաթիռի ժամանումից հետո։ Օդանավակայանի գործունեությունը ժամանակավորապես դադարեցվել է։ Անվտանգության ուժերի հետ տեղի ունեցած բախումների արդյունքում տուժել է մոտ 20 մարդ։ Ոստիկանությունը բերման է ենթարկել ավելի քան 80 անկարգությունների մասնակցի։ Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել Ռուսաստանի Դաշնության Քրեական օրենսգրքի 212 հոդվածով (զանգվածային անկարգությունների կազմակերպում)։
18:58
17:47
17:26
17:03
15:32
15:21
15:03
14:45
14:18
13:46
13:37
13:24
13:03
12:45
12:22
11:42
11:25
11:14
11:14
10:47
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55