«Դուք ինչպես պատասխանում եք պատգամավորներին, այդպես էլ բանակցում եք, ես չեմ հասկանում էս ինչ մանյա է: Դուք մանտրայի պես կարող եք ամեն անգամ գալ ու կրկնել՝ նախկինները, վատ նախկինները և 30 տարեկան հազիվ բոլորածին մեղադրել պետական թալանի մեջ»,-խորհրդարանում Արարատ Միրզոյանին դիմեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը՝ արձագանքելով անվտանգության ոլորտի վերաբերյալ իր տված հարցերին ԱԳ նախարարի պատասխաններին:
Նա առաջարկեց, որ եթե հանցագործություն կա, ապա կարող են Միրզոյանի հետ գնալ և ոստիկանությունում հաղորդում տալ դրա մասին, քանի որ ընդդիմության հաղորդումները չեն ընդունում: «Իսկապես, այս ինչ մանյա է, ձեզ ինչ-որ հարց եմ տալիս, դուք անընդհատ գնում եք կա՛մ, պիպետկայի կողմ, կա՛մ շպիոնության, ինչ որ խնդիր կա՞ այդտեղ»,-հարցրեց Վարդանյանը:
Միրզոյնն ասաց, որ չի ցանկանում «լաչառության» մեջ մտնել «Ընդդիմությունը հանրահավաքներ է անում, որտեղ մարդիկ են գերդոզավորումից մեռնում»,- արձագանքեց, ՔՊ-ական Գևորգ Պապոյանը և հավելեց.
«Ես ասում եմ՝ հանրհավաքներ եք անում և գերդոզավորումից ձեզ մոտ, ձեր հանրահավաքներին մարդիկ մահանում են: Ուզում եմ ասել՝ մի հատ լավ նայեք ձեր կողմնակիցների գրպանները, կարող ա պիպետկեքը կողքերը թափած լինի»: Քրիստինե Վարդանյանը պատասխանեց. «Նայեք ում գրպանն ուզում եք, եկեք գնանք իրար հետ հանձնենք թեստեր ու տեսնենք՝ ում գրպանում ինչ կա ընդհանրապես: Դուք ֆուտբոլի մեկնաբան չեք»:
Պապոյանը հանձնարարեց անջատել Վարդանյանի խոսափողը, ինչին ի պատասխան Վարդանյանն ասաց, որ այդ իրավունքը չունի: «Լռեք, պապանձվեք: Ես եմ որոշում՝ խոսեք, թե ոչ: Ես եմ նիստը վարում»,-ասաց Պապոյանը:
Աղբյուր` Panorama.am
18:58
17:47
17:26
17:03
15:32
15:21
15:03
14:45
14:18
13:46
13:37
13:24
13:03
12:45
12:22
11:42
11:25
11:14
11:14
10:47
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55