Գլխավոր դատախազությունից տեղեկացնում են․ «2023 թվականի սեպտեմբերի 20-ին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարանը հեռակա կարգով (մեղադրյալի բացակայությամբ) իրականացվող դատաքննության արդյունքում կայացված դատավճռով, Ա.Ա.-ին մեղավոր է ճանաչել ՀՀ պետական սահմանն ապօրինի հատելու համար (82 դրվագ): Ա.Ա.-ի նկատմամբ՝ յուրաքանչյուր դրվագով, նշանակվել է տուգանք՝ արարքը կատարելու պահին գործող նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի (200 հազար դրամ) չափով: Նշանակված պատիժները մասնակի գումարելու արդյունքում՝ Ա.Ա.-ի նկատմամբ որպես վերջնական պատիժ է նշանակվել տուգանք՝ 2 մլն 630 հազար դրամի չափով: Հիշեցնենք, որ Ազգային անվտանգության ծառայության քննչական գլխավոր վարչությունում քննված քրեական վարույթի նախաքննության ընթացքում, Ա.Ա.-ի նկատմամբ հանրային քրեական հետապնդում էր հարուցվել Հայաստանի Հանրապետության պետական սահմանն ապօրինի հատելու համար (82 դրվագ): 2022 թվականի սեպտեմբերի 13-ին վարույթն իրականացնող քննիչի կողմից որոշում էր կայացվել Ա.Ա.-ի նկատմամբ հեռակա վարույթ իրականացնելու մասին: Դատախազը 2023 թվականի փետրվարի 8-ին հաստատել էր Ա.Ա.-ի վերաբերյալ մեղադրական եզրակացությունը և վարույթի նյութերի հետ հանձնել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարան: Միաժամանակ, դատախազի կողմից դատարան միջնորդություն էր ներկայացվել Ա.Ա.-ի նկատմամբ հեռակա դատաքննություն իրականացնելու մասին, որը դատարանի՝ 2023 թվականի մարտի 2-ի որոշմամբ, բավարարվել էր։ Այսպիսով, հեռակա դատաքննության արդյունքում կայացված առաջին դատավճիռը չի բողոքարկվել և մտել է օրինական ուժի մեջ»:
16:45
16:16
15:45
15:29
14:44
14:18
13:28
13:09
12:49
12:32
12:13
12:10
11:38
11:23
11:02
10:45
10:32
10:16
09:52
09:42
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:52
09:42
09:35
09:16
09:02
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15
09:02
09:56
09:43
09:35
09:02
09:44
09:16
09:02
09:52
09:45
09:33
09:16
09:03
09:55
09:46
09:34
09:17
09:03
09:55
09:44
09:32
09:15
09:02
09:52
09:44
09:33
09:14