Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարանը 2023 թվականի սեպտեմբերի 20-ին, հեռակա կարգով (մեղադրյալի բացակայությամբ) իրականացվող դատաքննության արդյունքում կայացված դատավճռով, Ա.Ա.-ին մեղավոր է ճանաչել ՀՀ պետական սահմանն ապօրինի հատելու համար (82 դրվագ):
Այս մասին հայտնում են Գլխավոր դատախազությունից, նշելով, որ Ա.Ա.-ի նկատմամբ յուրաքանչյուր դրվագով նշանակվել է տուգանք՝ արարքը կատարելու պահին գործող նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի (200 հազար դրամ) չափով: Նշանակված պատիժները մասնակի գումարելու արդյունքում՝ Ա.Ա.-ի նկատմամբ որպես վերջնական պատիժ է նշանակվել տուգանք՝ 2 մլն 630 հազար դրամի չափով:
Դատախազությունից հիշեցնում են, որ Ազգային անվտանգության ծառայության քննչական գլխավոր վարչությունում քննված քրեական վարույթի նախաքննության ընթացքում Ա.Ա.-ի նկատմամբ հանրային քրեական հետապնդում էր հարուցվել Հայաստանի Հանրապետության պետական սահմանն ապօրինի հատելու համար (82 դրվագ):
2022 թվականի սեպտեմբերի 13-ին վարույթն իրականացնող քննիչի կողմից որոշում էր կայացվել Ա.Ա.-ի նկատմամբ հեռակա վարույթ իրականացնելու մասին:
Դատախազը 2023 թվականի փետրվարի 8-ին հաստատել էր Ա.Ա.-ի վերաբերյալ մեղադրական եզրակացությունը և վարույթի նյութերի հետ հանձնել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարան: Միաժամանակ, դատախազի կողմից դատարան միջնորդություն էր ներկայացվել Ա.Ա.-ի նկատմամբ հեռակա դատաքննություն իրականացնելու մասին, որը դատարանի՝ 2023 թվականի մարտի 2-ի որոշմամբ, բավարարվել էր:
Այսպիսով, հեռակա դատաքննության արդյունքում կայացված առաջին դատավճիռը չի բողոքարկվել և մտել է օրինական ուժի մեջ:
18:58
17:47
17:26
17:03
15:32
15:21
15:03
14:45
14:18
13:46
13:37
13:24
13:03
12:45
12:22
11:42
11:25
11:14
11:14
10:47
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55