Համբուրգի օդանավակայանը փակ է տարածքում նկատված զինված տղամարդու պատճառով։ Այս մասին հայտնում է ՌԲԿ-ն՝ հղում անելով Bild-ին։ Ըստ պարբերականի տվյալների, մեքենայում չորս տարեկան երեխա կա։ Ավելի վաղ տղամարդու կինը դիմել էր ոստիկանություն և հայտնել երեխայի առևանգման մասին, նշում է Hamburger Morgenpost թերթը։ Տղամարդու արարքի պատճառը կարող էր լինել խնամակալության հետ կապված վեճը։ Bild-ը գրում է, որ մեքենայով տղամարդուն տեսել են առաջին տերմինալի դիմաց։ Այնուհետև նա ճեղքել է անվտանգության պատնեշը և մտել ինքնաթիռների սպասարկման տարածք: Դեպքի վայր են ժամանել մեծ թվով ոստիկաններ։ Hamburger Morgenpost-ը, վկայակոչելով ոստիկանության ներկայացուցչին, հայտնում է, որ տղամարդը մեքենայով դուրս է եկել թռիչքուղի և երկու անգամ օդ կրակել ապա կայանել է ինքնաթիռներից մեկի կողքին: Նա նաև մեքենայից երկու մոլոտովի կոկտեյլ է նետել։ Հրդեհը մարվել է հրշեջ-փրկարարների կողմից։ Ոստիկանները շրջափակել են մեքենան, դեպքի վայր են հրավիրվել հատուկ ջոկատայիններ ու բանակցողի։ Տղամարդու հետ բանակցություններն ընթանում են թուրքերենով, նշում է թերթը։ Համբուրգի օդանավակայանի մամուլի ծառայությունը հայտնել է, որ ինքնաթիռների թռիչքն ու վայրէջքը ժամանակավորապես անհնար է «դաշնային ոստիկանության միջոցառումների պատճառով»։ Ոստիկանությունից հաստատել են, որ գործողություն են իրականացնում։ Օդանավակայանում ստեղծված իրավիճակը որակվել է որպես պատանդառություն, հաղորդում է Hamburger Morgenpost-ը։ Ըստ ԶԼՄ-ների, տղամարդը, ամենայն հավանականությամբ, Գերմանիայի Ներքին Սաքսոնիայում բնակվող էթնիկ թուրք է:
19:35
19:31
17:40
17:29
17:13
16:55
16:09
15:56
15:25
15:19
15:03
14:54
14:35
13:49
13:23
13:09
12:45
12:19
12:02
11:48
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44