Մասնավորապես՝ 2023թ․ նոյեմբերի 4-ին՝ ժամը 08։45-ի սահմաններում, քրեակատարողական հիմնարկի հսկիչ անցագրային կետի մուտքի դիմաց հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի երրորդ կարգի մասնագետ, արդարադատության ավագ ենթասպա Հ․ Ե․-ին հիմնարկ մուտք գործելիս ենթարկել են անձնական զննության։ Վերջինս հիմնարկ էր ժամանել անվտանգության ապահովման բաժնի երկրորդ կարգի մասնագետ, արդարադատության ավագ Հ․Դ․-ին պատկանող Opel մակնիշի մեքենայով։ Ավագ ենթասպա Հ․ Ե․-ն, նկատելով օպերատիվ բաժնի ծառայողներին և զգուշանալով հնարավոր զննությունից, մինչ անձնագրային կետ մտնելը, անմիջապես իջել է մեքենայից և բացել ետևի աջ դուռը նստատեղին դրված փաթեթով սնունդը վերցնելու պատրվակով և այդ ընթացքում գրպանից հանելով կասկածելի իր՝ նետել այն մեքենայի ռետինե գորգի կողային մասում։ Նույն պահին օպերատիվ բաժնի ծառայողների կողմից դադարեցվել են Հ․ Ե․-ի բոլոր գործողությունները։ Այնուհետև հրավիրված ընթերականների ներկայությամբ կատարվել է մեքենայի զննություն, որի արդյունքում վերոնշյալ հատվածից հայտնաբերվել է էլեկտրոնային ծխախոտի առանձնացված հատված, որում առկա է եղել բաց դարչնագույն, հաշիշի յուղի նմանվող, կասկածելի հոտով զանգված։ Դեպքի առթիվ կազմվել են համապատասխան արձանագրություններ, և Հ․ Դ․-ի համաձայնությամբ վերջինիս մեքենան կնքվել է։ «Վանաձոր» ՔԿՀ-ի անվտանգության ապահովման բաժնի ծառայողներ Հ․ Ե․-ն և Հ․ Դ․-ն, սահմանված կարգի համաձայն, ենթարկվել են նաև անձնական խուզարկության, իսկ կատարվածի կապակցությամբ հրաժարվել են որևէ հայտարարություն անել։ Վերոնշյալ ծառայողները ձերբակալվել են և համապատասխան ուղեկցությամբ տեղափոխվել ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն, որտեղ փաստի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 393 հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետի և 396 հոդվածի հատկանիշներով։
17:05
16:46
16:35
16:09
15:56
15:44
15:23
15:06
14:46
14:25
14:06
13:33
13:19
13:02
12:49
12:33
12:14
11:56
11:45
11:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55