«Փաստ» օրաթերթը գրում է.
«Երևանի ավագանու ընտրություններում «Ապրելու երկիր» կուսակցությունը չհաղթահարեց անցողիկ շեմը, ինչը շատերի համար անակնկալ էր: «Փաստը» փորձեց ճշտել՝ ի՞նչ տրամադրություններ ու պրոցեսներ են այսօր կուսակցությունում: «Մենք բազմաթիվ համայնքներում հաղթել ենք, շատերում նշանակալի ներկայացվածություն ապահովել։ Երևանը ևս Հայաստանի համայնքներից է, որտեղ այս փուլում «Ապրելու երկիրը» որոշակի անակնկալ անհաջողություն է ունեցել օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով, սակայն քաղաքական գործունեությանը երբեմն բնորոշ են անակնկալները»,- «Փաստի» հետ զրույցում նշեց «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը: Հարցնում ենք՝ արյդուամենայնիվ, ընտրություններից հետո ինչպիսի՞ զարգացումներ են կուսակցության ներսում։ «Նորմալ, առողջ ներկուսակցական մթնոլորտ է, քննարկումների և կուսակցական կառույցների ակտիվացման փուլում ենք։ Հաղթանակները հնարավորություն են՝ ցուցադրելու կառավարման հմտությունները և հնարավորությունները, ինչը մենք արել ենք այն համայնքներում, որտեղ ընտրությունների արդյունքներով ստանձնել ենք կառավարումը, իսկ պարտություններն ու անհաջողությունները շանս են վերլուծելու թերություններն ու պատճառները»,- նշեց Առաքելյանը։ Մեր զրուցակցի խոսքերով, Երևանի ավագանու ընտրություններին իրենք փորձեցին տալ գլխավոր ուղերձը` ընտրությունների միջոցով հնարավոր է իշխանափոխություն իրականացնել, ինչն «Ապրելու երկիրը» հաջողությամբ իրականացրել էր այլ համայնքային ընտրությունների ժամանակ, պարզապես քաղաքական վայրիվերումներից հոգնած հանրությունը չգնաց ընտրությունների և հաջորդ օրը անակնկալի եկավ՝ տեսնելով ուղերձի իրավացիությունը։ «Վերլուծությունը ցույց է տալիս, որ բոլոր այն տեղամասերում, որտեղ քիչ թե շատ ակտիվ մասնակցություն է գրանցվել, «Ապրելու երկիրն» անհամեմատ բարձր քվեներ է ստացել»,-ասաց կուսակցության համահիմնադիրը։ Հարցին՝ կուսակցությունում տրամադրվածությունները փոխվե՞լ են ապագա գործընթացների նկատմամբ, Առաքելյանը պատասխանեց. «Բացարձակ, պատրաստվում ենք ապագա պրոցեսներին՝ միևնույն ժամանակ ակտիվ աշխատելով այն համայնքներում, որտեղ ունենք ներկայացվածություն»: Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
18:58
17:47
17:26
17:03
15:32
15:21
15:03
14:45
14:18
13:46
13:37
13:24
13:03
12:45
12:22
11:42
11:25
11:14
11:14
10:47
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55