Կառավարության որոշմամբ վերանայվել են ժամանակավոր պահպանման պահեստներին և մաքսային պահեստներին ներկայացվող պահանջները:
Պետական եկամուտների կոմիտեի նախաձեռնությամբ հանդիպում է տեղի ունեցել պահեստների տիրապետողների, ինչպես նաև փոստային ու սուրհանդակային գործունեություն իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչների հետ՝ իրազեկելով ոլորտում սպասվող փոփոխություններն ու համատեղ քննարկելով կարգավորման մեխանիզմները: ՊԵԿ նախագահի խորհրդական Սոսե Ստեփանյանը տեղեկացրել է, որ նոր պահանջները սահմանվել են պահեստների արտաքին տեսքի, շինությունների, տարածքների կամ բաց հրապարակների տեղակայման, կահավորման, ապրանքների պահպանման պայմանների, ինչպես նաև թվայնացման մասով: Փոփոխությունների արդյունքում նոր և արդիականացված պահեստներում կապահովվի ապրանքների առավել անվտանգ և կանոնակարգված պահպանություն: Որոշակի առանձնահատկություններ են նախատեսվել նաև փոստային ու սուրհանդակային գործունեություն իրականացնողների համար: Ապրանքների ներմուծումից մինչև բացթողում շղթան ամբողջապես թվայնացնելու շրջանակում Պետական եկամուտների կոմիտեն նախատեսել է թվային լուծումներ՝ պահեստներում ապրանքների շարժի էլեկտրոնային հետագծելիությունը և այդտեղ գտնվող ապրանքների նկատմամբ մաքսային գործառույթներն էլեկտրոնային եղանակով իրականացնելու համար: Առաջիկայում կներդրվի «Պահեստներում ապրանքների ժամանակավոր պահպանության» ավտոմատացված տեղեկատվական համակարգը, ինչի շրջանակում ևս լրացուցիչ պահանջներ են առաջադրված, որոնք ուժի մեջ կմտնեն համակարգի գործարկման օրը: «Ի դեպ, ժամանակավոր պահպանման և մաքսային պահեստներին ներկայացված նոր պահանջները սահուն իրագործելու նպատակով, տնտեսվարողների համար անցումային ժամանակահատված է սահմանվել: «Այն իրավաբանական անձինք, որոնք ռեեստրում ներառվել են մինչև 2023 թ. սեպտեմբերի 17-ը, պարտավոր են մինչև 2024 թ. մարտի 17-ն ապահովել նոր պահանջները, իսկ այն իրավաբանական անձինք, որոնք ռեեստրում ընդգրկվում են 2023 թ. սեպտեմբերի 17-ից հետո, պարտավոր են նոր պահանջների պահպանվածությունն ապահովել ռեեստրում ընդգրկվելու պահին»,- նշել է Սոսե Ստեփանյանը:
15:28
15:05
15:28
15:03
16:42
16:23
16:09
15:45
15:23
14:49
14:22
14:04
10:48
10:24
10:03
09:18
09:02
19:02
18:44
18:27
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47