ԱՄՆ բանակը Կոնգրեսից 3,1 միլիարդ դոլար է խնդրել 155 մմ տրամաչափի հրետանային արկերի արտադրությունն ընդլայնելու համար, որոնց պաշարները սպառվել են՝ Ուկրաինային և Իսրայելին մատակարարումների պատճառով: Այս մասին հայտարարել է բանակի ձեռքբերման, լոգիստիկայի և տեխնոլոգիաների հարցերով պետքարտուղարի օգնական Դուգլաս Բուշը։
«Ֆինանսավորումը կընդլայնի արտադրական գծերը, կամրապնդի ամերիկյան տնտեսությունը և կստեղծի նոր աշխատատեղեր», - ասել է նա, որը մեջբերում է Reuters-ը: Բուշի խոսքով, այս գումարի մոտ կեսը նախատեսվում է ուղղել արտադրական հզորությունների ավելացմանը, իսկ մնացածն ուղղակիորեն կուղղվի զինամթերքի գնմանը: Նա հավելել է, որ ԱՄՆ-ն նախատեսում է արդիականացնել կամ կառուցել արդյունաբերական օբյեկտներ մի շարք նահանգներում, ներառյալ Վիրջինիա, Կալիֆորնիա, Թենեսի և Տեխաս, 155 մմ տրամաչափի արկեր արտադրելու համար: Ինչպես նշում է Reuters-ը, ԱՄՆ-ն և նրա դաշնակիցները Կիևին են մատակարարել համապատասխան տրամաչափի ավելի քան 2 միլիոն արկ։ Բացի այդ, Վաշինգտոնը կազմակերպել է Իսրայելին ռազմական օգնության մատակարարումը Մերձավոր Արևելքում հակամարտության սրման պայմաններում։ Նման պայմաններում արեւմտյան երկրները սպառել են զինամթերքի պաշարները, որոնք կարող են օգտագործվել սեփական կարիքների համար։ Այդ կապակցությամբ ԱՄՆ-ը նախատեսում է 2025 թվականին 155 մմ տրամաչափի հրետանային արկերի ամսական արտադրությունը հասցնել 100 հազարի։ Բուշը նշել է, որ ԱՄՆ գործադիր իշխանությունը ցանկանում է հովանավորել այլ զինատեսակների արտադրությունը, այդ թվում՝ Patriot հակաօդային պաշտպանության համակարգերի տարեկան արտադրությունը 550-ից հասցնելով 650 միավորի։ Պաշտոնյան նշել է, որ պահանջվող միջոցները ֆինանսավորման փաթեթի մի մասն են, որը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմն ավելի վաղ խնդրել էր Կոնգրեսից:
17:03
09:45
09:34
09:18
09:02
20:11
19:45
19:29
18:46
18:24
18:09
15:34
15:09
14:48
14:35
14:19
14:02
13:42
13:32
13:13
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42
09:33
09:02
09:56
09:42
09:34
09:16
09:02
09:52
09:42
09:35
09:16
09:02
09:45
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15
09:02
09:56
09:43
09:35
09:02
09:44
09:16
09:02
09:52
09:45
09:33
09:16
09:03