«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
Բենզինի աճող գնին զուգահեռ՝ հեղուկ գազի գներն էլ են բարձրանում: «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն են ահազանգում բազմաթիվ վարորդներ այն մտահոգությամբ, որ ոչ միայն հեղուկ գազի գինն է բարձրացել, այլ նաեւ որակն է ընկել, նախկինը չէ: Պարզվում է, որ հեղուկ գազի կալորիականությունը 25%-ով նվազել է: Եթե նախկինում հնարավոր էր 5000 դրամի լցնել 25 լիտր հեղուկ գազ եւ երեւանյան փողոցներով վարել մոտ 200 կմ 2-2.5լ/աշխատանքային շարժիչի դեպքում, այսօր արդեն նույն 25 լիտրով նույն 2-2.5լ/աշխատանքային շարժիչի դեպքում նույն երեւանյան փողոցներով հնարավոր է լինում վարել 145-150 կմ, այդ էլ՝ այն դեպքում, որ հետազոտություն անցած մեքենաները չունեն որեւէ խնդիր, ըստ այդմ՝ վառելիքի կորուստ: Այն, որ ստացվում է՝ հեղուկ գազի մեկ լիտրի արժեքը այսօր 200 դրամ է՝ նախկին 140-ի համեմատությամբ, դա հարցի ողբերգականության միայն մի հատվածն է. գների բարձրացմանը զուգահեռ՝ նվազում է նաեւ կալորիականությունը՝ վնասելով միջին վիճակագրական եւ դրանից էլ նույնիսկ ցածր աշխատավարձ ստացող վարորդի վճարունակությանը: «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց կապ հաստատել Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի հետ՝ պարզելու, թե ինչն է նման խայտառակ վիճակի պատճառը, եւ թե արդյոք որեւէ քայլ ձեռնարկվում է այդ ուղղությամբ, սակայն մեր զանգերն այդպես էլ անպատասխան մնացին»: Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
17:47
17:27
17:04
14:03
17:59
17:55
17:39
17:27
17:04
16:46
16:23
16:05
13:38
13:07
12:33
12:06
09:44
09:27
00:00
16:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44